ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի- Sputnik. Թաղանթապատ դիմապակիները ոչ միայն կրճատում են վարորդի տեսանելիությունը, այլև բացասական ազդում տեսողության վրա, Sputnik ռադիոյի եթերում ասաց «Ավտովարորդ» ավտոդպրոցի տնօրեն Վարո Հակոբյանը։
Հունվարի 11-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այդ օրենքի համաձայն` թաղանթապատ ապակիներով մեքենայի վարորդը կտուգանվի 30 հազար դրամով (62 դոլար)։
«Օրենքում այդ փոփոխությունը պետք էր ավելի վաղ կատարել, մգացված կողային ապակիները խանգարում են վարորդներին, հատկապես երեկոյան ժամերին, չեմ ասում դեռ այն մասին, որ դրանք վատացնում են տեսողությունը։ Աչքերը սովորականից շուտ են հոգնում, վարորդը սկսում է վատ տեսնել»,- ասաց Հակոբյանը։
Բացի այդ, նրա խոսքով` կարևոր գործոն է վարորդների միջև տեսողական կապը, որպեսզի, օրինակ, հասկանան` զիջում են արդյոք միմյանց ճանապարհը։Փորձագետը հիշեցրել է, որ Կալիֆորնիայում արգելել են մգացված դիմապակիները դեռ 1976թ.-ին, ինչը հանգեցրել է ՃՏՊ քանակի զգալի կրճատմանը։
Նա նշեց, որ վարորդի և դիմացի ուղևորի կողքին մգացված կողային ապակիները նույնպես նվազեցնում են տեսանելիությունը։
«Հաճախ ասում են, որ թաղանթապատ ապակին գեղեցիկ է, բայց եթե այդպես է, թող ցուցադրեն իրենց մեքենան ցուցահանդեսում, այլ ոչ թե փողոց դուրս գան»,- ասում է Հակոբյանը։
Նա նշում է, որ որոշ ավտոմեքենաներ հոսքագծից դուրս են գալիս ետևի կողային և ետևի` արդեն մգացված ապակիներով (մինչև 35 տոկոս)։
«Դա արվել է երեխաներին կամ ետևում նստած ուղևորներին արևից պաշտպանելու համար, ինչը նորմալ է։ Միաժամանակ դիմացի կողային ապակիները և դիմապակին մաքուր են մնում»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` Հայաստանում դիմապակին հաճախ մգացնում են, որպեսզի չերևա` վարորդն ամրագոտիով է, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։
«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։
«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։
Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։
«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։
Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։
Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց


