Новые истребители четвертого поколения МиГ-29  поступили на российскую военную базу в Армении после модернизации

Ռուս օդաչուները ՄիԳ–29–ով թիռչքներ են կատարում Հայաստանում

183
Երիտասարդ օդաչուների իրականացրած թռիչքների առանձնահատկությունը սահմանափակ թռիչքուղին է և կործանիչների վայրէջքը պետական սահմանին մոտ գտնվելու պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի- Sputnik. Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) երիտասարդ օդաչուները բարդ եղանակային պայմաններում ՄիԳ-29 կործանիչներով թռիչքներ են իրականացնում Հայաստանում տեղակայված Էրեբունի ավիակայանում, հաղորդել է ՀՌՕ մամուլի ծառայությունը։

«Երիտասարդ օդաչուների իրականացրած թռիչքների առանձնահատկությունը սահմանափակ թռիչքուղին է և կործանիչների վայրէջքը պետական սահմանին մոտ գտնվելու պայմաններում։ Օդաչուներն օրական կիրականացնեն մինչև 30 թռիչք ավելի քան 10 ժամ տևողությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ սկզբնական թռիչքների ընթացքում օդաչուները մշակում են վայրէջքի և վերելքի նորմատիվներ, վայրէջք կատարում լեռնային տեղանքում։

Հաղորդվում է, որ ՄիԳ-29-ի օդաչուները սկզբնական անհատական նախապատրաստական պարապմունքներից հետո փետրվարի կեսին ձեռնամուխ կլինեն լեռնային տեղանքում հասարակ և բարդ միայնակ թռիչքի մշակմանը։

1998թ.-ի նոյեմբերին Էրեբունի ռազմակայանը համալրվել է ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչներով։ 2010թ.-ի հուլիսին Էրեբունիում տեղակայված միավորներից ձևավորվել է ավիակայան։

 

 

183
Արխիվային լուսանկար. 10 մարտի, 2018

Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը. Սերժ Սարգսյանը Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին

1
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն անդրադարձել է հայկական շախմատի առաջատարի որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:

 

 

1
Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել

29
(Թարմացված է 18:54 03.03.2021)
Գեղամ Մանուկյանը հայտնեց, թե Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուին որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։

Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։

«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։

Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։

Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։

Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

29
թեգերը:
Քրեական գործ, Վազգեն Մանուկյան, Հայաստան