Ереван, Армения. Каскад

Երևանի Դավթաշենի կամրջի վրա թույլատրելի արագությունը կլինի 60 կմ/ժ

158
Վարորդներին առաջարկվում է դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը, ելնելով եղանակային պայմաններից և ճանապարհածածկի վիճակից, Դավիթաշենի կամրջի վրա երթևեկել 40 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի- Sputnik. 2016 թվականի հունվարի 16-ից Երևանի Դավթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող՝ 3.24. «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանները փոխարինվելու են 6.2. «Առաջարկվող արագություն» ճանապարհային նշաններով՝ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը ժամկետով։ Այս մասին հաղորդում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։

Այսինքն, վարորդներին առաջարկվում է դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը, ելնելով եղանակային պայմաններից և ճանապարհածածկի վիճակից, Դավիթաշենի կամրջի վրա երթևեկել 40 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ:

Նշված հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը կլինի 60 կմ/ժ: Հետևաբար, արագաչափ սարքը կգործի 60 կմ/ժ արագությունը սահմանվածից ավելի գերազանցելու դեպքում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

158
Արխիվային լուսանկար. 10 մարտի, 2018

Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը. Սերժ Սարգսյանը Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին

1
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն անդրադարձել է հայկական շախմատի առաջատարի որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:

 

 

1
Վազգեն Մանուկյան

«Ես ապացուցելու ոչինչ չունեմ». Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել

28
(Թարմացված է 18:55 03.03.2021)
Գեղամ Մանուկյանը հայտնեց, թե Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուին որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։

Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։

«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։

Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։

Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։

Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

28
թեգերը:
Քրեական գործ, Վազգեն Մանուկյան, Հայաստան