00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծրուն Հովհաննիսյան. Ջրածնային ռումբի թեման համարվում է փակված

© Sputnik / Asatur YesayantsАрцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հյուսիսային Կորեան մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ջրածնային ռումբ է փորձարկելու։ Երկիրը նախկինում էլ էր միջուկային փորձարկումներ անցկացրել, սակայն հատկապես այս փորձարկումը խուճապ է առաջացրել ողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է այն մասին, թե ինչ տարբերություն կա ջրածնային ռումբի և ատոմային ռումբի միջև:

«Ջրածնային ռումբը միջուկային ռումբ է: Ատոմայինից տարբերվում է նրանով, որ շատ ավելի հզոր է: Կոպիտ բացատրություն կա, որ ջրածնային ռումբի համար որպես պայթուցիչ հանդես է գալիս ատոմային ռումբը: Ըստ էության, ջրածնային ռումբի տարբերությունը հզորությունն է, հետագա ազդեցությունը՝ ռադիացիան և այլն, որոշակի տարբերություններ գուցե ունի, բայց` շատ ավելի հզոր: Վտանգավոր է նրանով, որ եթե մինչ այս խոսվում էր Հյուսիսային Կորեայի ատոմային ռումբը յուրացնել-չյուրացնելու մասին, ապա այսօր ավելի հզոր միջոց են ձեռք բերել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ խոցման տարածքը խիստ կախված է ռումբի չափերից, միատեսակություն չկա: Համեմատության համար նա նշել է, որ ժամանակին Ճապոնիայի վրա նետված ռումբերը եղել են 20 ու 12 կիլոտոննա, իսկ ժամանակակից ատոմային ռումբերը ավելի մեծ են: Դրանով է որոշվում գործողության շառավիղը: Ամենափոքրը՝ 20 կիլոտոննա ռումբը, կարող է մի քանի հարյուր քկմ տարածք ընդհանրապես ամայացնել մի քանի հարյուր տարով:

Նա նաև նշել է, որ ջրածնային ռումբի թեման, որպես այդպիսին, համարվում է փակված, որովհետև Սառը պատերազմի տարիների փորձարկումները ցույց են տվել, որ ծախսերն ու արդյունավետությունը այնքան էլ արդարացված չեն ջրածնային ռումբի դեպքում:

«Այն առաջինը փորձարկեց ԱՄՆ-ն, հետագայում նույն ճանապարհով գնաց ԽՍՀՄ-ը, հասավ որոշակի գագաթնակետի, խոսվում էր աբսուրդի հասնող 100 մեգատոննայի մասին: Փորձագետները հաշվարկել էին, որ 100 մեգատոննա մեկ ռումբը կարող է ամբողջ Մեծ Բրիտանիան խորտակել: Բայց հետագայում նման պետությունները հետ կանգնեցին ջրածնային տեխնոլոգիաներից: Ավելի կենտրոնացան ատոմայինի վրա՝ փորձելով չափերը փոքրացնել, իսկ հզորությունը՝ բարձրացնել: Այսօր պաշտոնապես որևէ պետություն իր զինանոցում չի պահում ջրածնային ռումբ: Ավելի արդյունավետ է ունենալ հզոր միջուկային ատոմային ռումբ»,- ասել է Հովհաննիսյանը:

ԶԼՄ-ները հայտնում են, որ հյուսիսկորեական ռումբի փորձարկման հետևանքով  5,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Լրահոս
0