Зимний Ереван

«Գրինչի գողացած Ամանորը». հայկական տարբերակ

233
(Թարմացված է 20:17 09.01.2016)
Երևանի փողոցներում անդորր է: Երևում է` մարդիկ դեռ վայելում են Ամանորի թողած հետքերը։ Հանգստյան օրերն ավարտվում են. մարդիկ վայելում են վերջին երկու օրը

Անի Լիպարիտյան, Sputnik.

Սրճարանները, խանութները, թատրոններն ու զվարճանքի այլ վայրերը նոր-նոր սկսում են բացվել, ու հետաքրքիրն այն է, որ այս օրերին միակ ներկայացումը, որը կարելի է դիտել տիկնիկային թատրոնում, «Գրինչի գողացած Ամանորն» է:

Sputnik Արմենիա պորտալի թղթակիցները շրջել են երևանյան փողոցներով պարզելու համար թե ինչպես են մարդիկ Ամանորի տոներից հետո անցկացնում իրենց հանգստյան օրերը:

Քաղաքն ընկղմվել է լռության մեջ, կարծես շունչը պահած լինի: Կա՛մ մարդիկ շատ գումար են ծախսել ու դատարկ գրպանով փողոց դուրս գալու ցանկություն չունեն, կա՛մ էլ հալչող ձյունն ու տեղ-տեղ դիզված ձնակույտերն են խանգարում, որ մարդիկ փողոց դուրս գան։

Փողոցում երևացող հատուկենտ քնաթաթախ մարդիկ Ամանորի թոհուբոհից հետո, ասես, խուսափում են առօրյայի եռուզեռից: Ոմանք արդեն հոգեբանական դեգերումների մեջ են հայտնվել կուտակած կիլոգրամների ու պարտքերի պատճառով։

Սառած հանգստյան օրեր

Վարդանը ջանասիրաբար ավլում է Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակը: Մասնագիտությամբ ագրոէկոլոգ Վարդանը նկատում է, որ մաքրել պետք է ոչ միայն փողոցները, այլև` մարդկանց հոգիները:

«Մենք ինքներս են մեր ճակատագրի ու կյանքի տերը, այդ պատճառով հարկավոր է սկսել սեփական անձը կարգի բերելուց: Իսկ հետո նաև երկիրը կարգի բերել», — ասում է Վարդանը:

Уборка снега на площади Свободы
© Sputnik/ Асатур Есаянц
Երևանցիները քաղաքն ազատում են ձնից

Մայրաքաղաքի ամենաաշխույժ հատվածը երևի Կարապի լճի սահադաշտն է: Այստեղ տարբեր տարիքի մարդիկ են հավաքվել և փորձում են գոնե կես ժամով «սառույցի աստղ» դառնալ։

Каток на Лебедином озере в Ереване
© Sputnik/ Асатур Есаянц
Կարապի լճի սահադաշտում

Թռչուններն ու մրսած շները կեր են փնտրում մայրաքաղաքի ձնակույտերի մեջ:

Կասկադի մոտ, որտեղ միշտ մարդաշատ է, նույնպես գրեթե մարդ չկա։ Կարելի է միայն հատուկենտ զբոսաշրջիկների նկատել։

Комплекс Каскад в Ереване
© Sputnik/ Асатур Есаянц
Նույնիսկ մարդաշատ Կասկադն է դատարկված

Մնում է հուսալ, որ Հայաստանի բնակիչներն ու հյուրերը կարճ ժամանակում դուրս կգան տոնական մրափից, չէ՞ որ առջևում Սուրբ Սարգսի տոնն է, հետո` կանանց միամսյակը, ու հետո մնացած տոները, մինչև հաջորդ Նոր տարի։

  • Հետտոնական Երևանը
    Հետտոնական Երևանը
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Որոշ հաստատություններ դեռ փակ են
    Որոշ հաստատություններ դեռ փակ են
    © Sputnik/ Артур Есаянц
  • Փուչիկներ վաճառողը
    Փուչիկներ վաճառողը
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Շներն էլ են սիրում նկարվել
    Շներն էլ են սիրում նկարվել
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Մրսած աղավնին
    Մրսած աղավնին
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Ոստիկանները
    Ոստիկանները
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Զբոսաշրջիկները
    Զբոսաշրջիկները
    © Sputnik/ Асатур Есаянц
  • Սահադաշտում
    Սահադաշտում
    © Sputnik/ Асатур Есаянц
1 / 8
© Sputnik/ Асатур Есаянц
Հետտոնական Երևանը

 

 

233