Призывной пункт в Чарбахе

Արծրուն Հովհաննիսյան. ցուրտը զորակոչին չի խանգարել

179
Հայաստանում հունվարի 8-ին մեկնարկել է 2016թ.–ի ձմեռային զորակոչը։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ներկայացրել է, թե ինչպես է անցնում ձմեռային զորակոչը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի —Sputnik. Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ զորակոչը մեկնարկել է բնականոն հունով, չնայած նրան, որ բավականին ցուրտ ձմեռ էր:

«Զինակոչիկների ժամանումը կենտրոնական հավաքակայան, այնտեղից էլ հետագա բաշխումը տարբեր զորամասեր փորձել ենք կազմակերպել բարձր մակարդակով»,- ասել է Հովհաննիսյանը:

Призывной пункт в Чарбахе
© Sputnik/ Асатур Есаянц
Ըստ նրա, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես գործում են այն բոլոր մեխանիզմները, որոնց համաձայն` ծնողները բժշկական և կենտրոնական հանձնաժողովների որոշումների հետ չհամաձայնվելու դեպքում կարող են բողոքարկել դրանք։

«Արդեն երկրորդ օրն է՝ որևէ խնդիր չկա: Զինվորները բաշխվում են վիճակահանության սկզբունքով: Ճիշտ է` հանրապետությունում դեռ կան դժվարանցանելի ճանապարհներ, բայց հարցերը լուծել ենք, որպեսզի խնդիրներ չունենանք»,- ասել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

Հանձնաժողովն աշխատանքները սկսել է մոտ մեկ ամիս շուտ: Ըստ Հովհաննիսյանի, հանձնաժողովներում, իհարկե, կան բազում բողոքներ և դիմումներ, քննություններ են ընթանում, բայց այս պահին դրանց հստակ թիվը դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ զինված ուժերի զորացրում և զորակոչ իրականացնելու վերաբերյալ հրամանագիրը ստորագրել է հոկտեմբերի 27-ին։ 2015 թվականի նոյեմբեր — 2016 թվականի հունվար ամիսներին անցկացվելու է Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

179