Ереван, Армения

Հայաստանը՝ լուրջ հակամարտությունների կենտրոնում

26
Ստեղծված իրավիճակին պետք է լուրջ վերաբերվել և աչալուրջ լինել, կարծում է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik, Արման Վանեսքեհյան. Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև զարգացող ճգնաժամն իրականում կարող է վախեցնել ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, ամբողջ մարդկությանը: Թեկուզ միայն այն պատճառով, որ այն կարող է լուրջ համաշխարհային էներգաճգնաժամի հանգեցնել, որից կտուժեն գրեթե բոլոր զարգացած պետությունների տնտեսությունները: Կտուժեն անգամ այն երկրները, որոնք հակամարտության տարածաշրջանից բավական հեռու են գտնվում: Օրինակ՝ Ճապոնիան, որի համար կարծես հակամարտությունը ոչ մի վտանգ չի ներկայացնում, բայց այս երկիրն առաջիններից էր, որ պաշտոնական Թեհրանի ու Էր-Ռիադի միջև միջնորդ դառնալու պատրաստակամություն հայտնեց:

Էլ ուր մնացին այն երկրները, որոնք գտնվում են հենց հակամարտության տարածաշրջանում կամ Իրանի ու Սաուդյան Արաբիայի սահմանամերձ տարածքներում: Օրինակ՝ Իսրայելը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի սահմանին, Իրանի հարևան Աֆղանստանը, որտեղ առանց այդ էլ ծանր իրավիճակ է տիրում:

Եվ, իհարկե, նաև մեր տարածաշրջանը՝ Կովկասը, այդ առումով նույնպես բավական մոտ է գտնվում «դեպքի վայրին»: Ճգնաժամի կողմերից մեկը՝ Իրանը, որի հետ Հայաստանը ընդհանուր սահման ու սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունի, գտնվում է կիզակետում: Չի բացառվում, որ պաշտոնական Էր-Ռիադը, հույս ունենալով ապակայունացնել հակառակորդ երկրի ներքաղաքական իրավիճակը, կօգտվի, ասենք, Կովկասյան տարածաշրջանում և հարակից շրջաններում առկա տարածաշրջանային խնդիրներից:

Հենց Իրանի քրդերն, օրինակ, կարող են համարել (թեկուզ պաշտոնական Էր-Ռիադի օգնությամբ), որ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև զարգացող հակամարտությունը կարող է իրենց ակտիվացման առիթ դառնալ, կարծում է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը: Իսկ նրանք անմիջականորեն գտնվում են հայ-իրանական սահմանին: Էլ չեմ խոսում իրաքյան Քրդստանի մասին, որտեղ վերջին շրջանում բավական ակտիվ, կարելի է ասել նույնիսկ ագրեսիվ է իրեն դրսևորում առաջնորդ Մասուդ Բարզանին: Իզուր չէ, որ նա վերջերս այցելել է Անկարա և հանդիպում ունեցել Էրդողանի հետ: Փորձագետը կարծում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ քրդերով բնակեցված Արևմտյան Հայաստանի տարածքում այժմ բավական լարված իրավիճակ է տիրում, ստացվում է, որ Հայաստանը միանգամից մի քանի բավական լուրջ հակազդեցությունների օջախների կիզակետում է գտնվում:

Սեմյոն Բաղդասարովը կարծում է, որ պաշտոնական Էր-Ռիադը կարող է նաև փորձել լուրջ անկարգություններ սադրել Բելուջիստանում, որի մի մասը նույնպես Իրանի տարածքում է գտնվում: «Այնտեղ նաև աֆղանական Կանդագարն է Հիլմենդի հետ և անմիջականորեն Պակիստանի Բելուջիստանը…

Եթե Սաուդյան Արաբիային հաջողվի սադրել քրդերին, բելուջիներին ու պուշտուններին, ապա Իրանը դժվարին կացության մեջ կհայտնվի»:
Բաղդասարովը պնդում է, որ Էր-Ռիադն այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր է անում:
Ստեղծված իրավիճակը, իհարկե, համաշխարհային հանրությունը բավական զուսպ է ընկալում և հակամարտության ու դրա հետևանքների ողջ վտանգը փորձում է հնարավորության սահմաններում վերացնել: Ե՛վ Ճապոնիան է ցանկություն հայտնել միջնորդի դերում հանդես գալ, և՛ Եվրամիությունն է ավելի վաղ դիմել Սաուդյան Արաբիային՝ կոչ անելով չսրել իրավիճակը, և՛ ՄԱԿ-ն է հավատարմատար ուղարկում հակամարտության տարածաշրջան… Այնպես որ ցանկացած դեպքում հույս կա, որ իրավիճակը ծայրահեղ լարվածության չի հասնի:

Ռուսաստանը նույնպես բավական լուրջ է վերաբերվում ստեղծված իրավիճակին: Սա պայմանավորված է թեկուզ նրանով, որ Իրանի հետ վերջին տարիներին վստահելի հարաբերություններ են ստեղծվել:

Ռուսաստանը փորձելու է հաշտեցնել Սաուդյան Արաբիային ու Իրանին, կարծում է Սեմյոն Բաղդասարովը: Այդ հակամարտությունը զուտ ներիսլամական է, որն արդեն երկար տարիների պատմություն ունի: Այն զարգանում է տարբեր ուղղություններով: Պարզապես սա պատմական հակազդեցության ու առճակատման հերթական մի փուլ է, և Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է խառնվի այդ ամենին: Գլխավորն այն է, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան բանակցությունների սեղանի շուրջ նստեն: Սակայն ես այդքան էլ լավատեսորեն չեմ վերաբերվում նմանատիպ բանակցություններին, քանի որ կարծում եմ՝ այս հակամարտությունը երկար տարիներ է տևելու… Որոշ պետություններ սեփական խնդիրները լուծելու համար փորձելու են ապակայունացնել իրավիճակը Իրանում և Սաուդյան Արաբիայում: Այդ իսկ պատճառով պետք չէ, որ Ռուսաստանը խառնվի այս ամենին: Անհրաժեշտ է օգնել Սիրիայի քրդերին, ավելի ճիշտ Ժողովրդավարական միություն կուսակցությանը և ինքնապաշտպանական ջոկատներին: Սա մեզ իսկապես պետք է, քանի որ մենք սիրիական հակամարտության մասնակիցն ենք… Եվ այդ առումով մենք պետք է աջակցենք քրդերի շարժմանը, ինչպես ժամանակին անում էր Խորհրդային Միությունը, համոզված է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը:

 

 

26
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

17
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

17
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

41
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

41
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը