Новогодний стол

Տոնական սեղան. իրարանցումից մինչև անդորր

725
Նոր տարին, հիրավի, Հայաստանի ամենագլխավոր տոներից մեկն է: Եթե Եվրոպայում հավատացյալ քրիստոնյաներն անհամբերությամբ սպասում են Սուրբ ծնունդին, իսկ Նոր տարին համարվում է ընդամենը տարվա օրացույցային փոփոխություն, ապա հետխորհրդային երկրներում դեկտեմբերի 31-ը հատուկ տոն է, որը մեկնարկային է դառնում տարվա ընթացքում նշվող մյուս տոների համար

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Հայաստանը բացառություն չէ, առավել ևս, որ հայերը Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին և դրանով ավարտում տոնական շրջանը:

Հայկական տոնական սեղանը ավանդույթների և նորաձև միտումների միաձուլում է: Հիմնական տեղ են զբաղեցնում մսային ճաշատեսակները՝ խոզի ազդրը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից սեղանը, ավանդական տոլման՝ խաղողի տերևով, քյուֆթան, ընդ որում՝ ինչպես սովորական, այնպես էլ «իշլին»: Վերջինը Հայաստան է եկել Արևմտյան Հայաստանից, պատրաստվում է բլղուրից՝ լցոնած աղացած մսով, ունի կիտրոնի ձև, իսկ դասական քյուֆթան հարած միս է, որին կոնյակ, սոխ, ձու և ալյուր է ավելացվում և մատուցվում խաշած վիճակում, կարագի հետ:

Դե էլ ինչ սեղան առանց մսով «բլինչիկի» և սառը խորտիկների՝ բաստուրմայի և սուջուխի: Բաստուրման տավարի փափկամիս է՝ համեմված աղով ու համեմունքներով: Սուջուխը տափակացրած միս է՝ համեմված կծու համեմունքներով և տավարի խճողակով, որը նույնպես չորացնում են կախած վիճակում:

Վերջին տարիների նորաձև միտումների թվում կարելի է նշել խոզի գոճին, նապաստակը, նույնիսկ օձի և կոկորդիլոսի միսը: Հատուկ տեղ են զբաղեցնում տարբեր չրերը, ընդ որում՝ ոչ միայն ավանդական ծիրանի, խնձորի, դեղձի, սալորի ու տանձի չրերը, այլ նաև՝ ձմերուկի, սեխի և նույնիսկ պոմիդորի, սմբուկի և գազարի:

Հայերը տարբեր ուտեստներ են պատրաստում, որպեսզի կերակրեն հարազատներին ու ընկերներին, ովքեր տոնական օրերին տնից տուն են այցելում: Հավանաբար սա միակ տոնն է, երբ մարդիկ սրճարանների և ռեստորանների փոխարեն նախընտրում են տնային հավաքույթները:
Հարկ է նշել, որ այս ճոխությունները վերածվել են մրցակցության՝ ավելի լավ, ավելի համեղ, ավելի արտասովոր: Հնում հայերը համարել են, որ Ամանորի սեղանը չպետք է ճոխ լինի և այդ օրերին սովորական ճաշատեսակներին ավելացնում էին ընդամենը երկու տոնական ուտեստ:
Ժամանակին տոնական սեղանի գլխավոր ճաշատեսակը «պասուց տոլման» էր՝ պատրաստված լոբուց, ոսպից, սիսեռից: Հայերը դեռ Քրիստոսից առաջ հավատում էին, որ աստվածներին հատիկեղեն և ընդեղեն զոհաբերելով ՝ ստանում են նրանց բարեհաճությունը, իսկ հաջորդ տարվա բերքն անպայման առատ ու որակյալ է լինելու:

Պասուց տոլմա պատրաստելու ավանդույթը պահպանվել է նաև այսօր, թեև դա ավելի շատ ուրախացնում է արտասահմանյան հյուրերին, քան տեղաբնակներին:

Пасуц толма
© Sputnik / Asatur Yesayants
Պասուց տոլմա

Իսկ կար ժամանակ, որ հայերը՝ որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած ազգ, դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը Ծննդյան պահք էին պահում:

Հիմա քչերն են պահք պահում, բայց Ծննդյան տոնի սեղանը հայերի համար շարունակում է նշանակալի մնալ: Քրիստոնյաները սեղանին դնում են ձուկ՝ Քրիստոսի խորհրդանիշը, չամիչով և չրերով փլավ, որը խորհրդանշում է ողջ մարդկությունը և քրիստոնյաներին, խաշած կանաչեղենից պատրաստված ուտեստներ (բանջար), որոնք խորհրդանշում են պտղաբերությունն ու նոր կյանքի սկիզբը, կարմիր գինի, որն էլ խորհրդանշում է մարդկանց մեղքերի համար թափված Քրիստոսի արյունը:

Հայ առաքելական եկեղեցին թեև չի հորդորում անխտիր հետևել պահքին, սակայն խորհուրդ է տալիս մաքրել հոգին, սիրտը և մտքերը, թոթափել անցած տարվա բեռը և նոր կյանք սկսել թեթև սրտով:

 

725
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

17
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

17
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

41
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

41
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը