00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես երջանիկ եմ, որ միայն մատներս կորցրի

© Sputnik / Asatur YesayantsПиротехника, салют
Пиротехника, салют - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն տարի հրավառությունների, տարբեր տեսակի պայթուցիկների հետևանքով աշխարհում և մասնավորապես Հայաստանում տասնյակ մարդիկ են տուժում։ Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում մի պատմություն, որը կարծում ենք` ուսուցողական կլինի շատերի համար։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. Sputnik. Այսօր կարելի է վստահաբար ասել, որ ժամանակի ընթացքում մարդիկ հրագործական արտադրատեսակներ օգտագործելիս շատ ավելի զգույշ են դարձել, դրանք գնելիս` ավելի աչալուրջ, իսկ տարիներ առաջ…

Պայթուցիկը պայթեց ձեռքիս մեջ

Արամը չի սիրում խոսել իր «դժբախտության» մասին։ Նույնիսկ տասնյակ տարիներ անց խոսելու ժամանակ ձեռքը թաքցնում է գրպանում։ Ձեռքով բարևելիս գիտի, որ հանդիպելու է դիմացինի զարմացած հայացքին, որովհետև ափի մեջ ձեռքի սովորական հպում չեն զգալու։

Ինչպե՞ս ճիշտ օգտվել հրատեխնիկայից. Մասնագետի խորհուրդները - Sputnik Արմենիա
Ինչպես ճիշտ օգտվել հրատեխնիկայից. փորձագետի խորհուրդները

«Այդօրինակ «խաղերը» հաճույք են պատճառում ցանկացած տղայի: Մենք պատերազմի տարիների սերունդ ենք, բոլորս ձգտում էինք հայտնվել ճակատում. «կռիվ-կռիվ» խաղալու ցանկություն կար: Մեր պատանեկության տարիներին զենք-զինամթերքը շատ հասանելի էր, ու բազմաթիվ տղաներ հաշմանդամ դարձան հենց տղայական հետաքրքրասիրության պատճառով,- պատմում է Արամը ու հետո հիշում,- դպրոցի վերջին տարին էր, դասարանցիների հավաքույթը որոշեցինք նշանավորել «դմփդմփոցներով»: Ինչ-որ տեղից պայթուցիկ էինք հայթայթել, որի ծայրին պատրույգ կար: Վառեցինք, որ պատուհանից դուրս գցենք, բայց տեսանք, որ պատի տակով մի կին է անցնում: Պայթուցիկն իմ ձեռքում էր: Որպեսզի կնոջը հանկարծ չվախեցնենք, որոշեցի ձեռքիցս չգցել, ու պայթուցիկը պայթեց ձեռքիս մեջ… Պատի վրա, այն հատվածում, որտեղ պահել էի ձեռքս, մեծ անցք էր բացվել: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ մեր արկածախնդրության հետևանքով ես միայն մատներս կորցրի»:

Տարիներ են անցել, Արամի մայրը այսօր էլ տղայի ձեռքը տեսնելիս արցունքոտվում է, այդ սարսափելի օրը հիշելիս` մեղավորներ փնտրում, իսկ Արամն ասում է.

«Այն ժամանակ ինձ թվում էր, թե ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ, հետո հիվանդանոցում հասկացա, որ բախտն ինձ պարզապես ժպտացել է. շուրջս իմ տարիքի տղաներ էին, որոնցից մեկը փորձել էր սղոցով կտրել պայթուցիկը, մյուսը քարով էր հարվածել պայթուցիկին, մի ուրիշը մեխով էր փորել ձեռքն ընկած «պատուհասը», ու ես հայտնվել էի մի վայրում, որտեղ ինձ շրջապատում էին ձեռք, ոտք ու աչք կորցրած դեռահասներ»:

Այսօր Արամի որդին 17 տարեկան է։ Արամը հենց այդ տարիքում էր, որ պայթուցիկը պայթեց ձեռքում։

«Հիմա իմ տղան այդ նույն վտանգավոր տարիքում է: Ու երբ մի օր ինձ ասաց, որ սիրած աղջկա համար որոշել է հրավառություն կազմակերպել, բառերը չեն հերիքի նկարագրելու համար, թե ինչ կատարվեց հետս: Միակ բանը, որ կարող էի անել, տղայիս օգնելն էր, որպեսզի հանկարծ որևէ ճակատագրական սխալ չանի: Հասկանում էի, որ տղայական օրենքներով ճիշտ չեմ վարվում, բայց գիշերով տղայիս հետ գնացի ընկերուհու բակ, իմ ձեռքով վառեցի պատրույգը ու, համոզվելով, որ որևէ վտանգ այլևս չկա, փախա «դեպքի վայրից»»,- ժպտալով պատմում է Արամը:

Չգիտես` ինչպես կդասավորվեր կյանքը, եթե այդ օրը հրաշքով ջնջվեր Արամի կյանքից։ Կյանքը ստացվել է, տղամարդն ընտանիք է կազմել, ապրում է, երջանիկ է` թեկուզ առանց աջ ձեռքի մատների։ Գուցե ոմանք համարեն, որ սա ճակատագրի հեգնանք էր, իրատեսներն էլ վստահաբար ասեն, որ անզգուշության հետևանք։ Երկու դեպքում էլ մարդը կարող է խուսափել այսօրինակ պատահարներից. պետք է միայն պահպանել անվտանգության տարրական կանոնները։

Լրահոս
0