00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հունվարի 1-ին անալոգային հեռարձակումը չի դադարեցվի

© Sputnik / Aram Nersesyanтелевизор семья просмотр сериал фильм кино телевидение пульт
телевизор семья просмотр сериал фильм кино телевидение пульт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն անալոգայինից անցում է կատարում թվային հեռարձակման: Sputnik Արմենիան պարզել է, թե երբ է թվային հեռուստատեսությունը հասանելի դառնալու բնակչության ճնշող մեծամասնությանը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Տնային գործերն ավարտելուց հետո Անժելա տատիկը նստում է իր փոքրիկ հեռուստացույցի դիմաց և դիտում սիրելի հաղորդումներն ու սերիալները: Նա գիտի միայն հեռակառավարման վահանակի համապատասխան կոճակները սեղմելն ու ալիքները փոխելը: Անժելա տատիկը երբևէ չի լսել «անալոգային» կամ «թվային» տերմինները:

«Աղջիկ ջան, նման բաներից գլուխ չեմ հանում, մենակ լսել եմ, որ հունվարի 1-ից ինչ-որ փոփոխություն են անելու, ու էս հին հեռուստացույցը բանի պետք չի լինելու: Ուղղակի մտածում եմ` առանց հեռուստացույցի չմնամ: Մենակ մարդու համար էս ա միակ ընկերը»,-պատմում է Անժելա տատիկը:

Կառավարության որոշմամբ` սոցիալապես անապահով 48 հազար 733 ընտանիք թվային հեռուստատեսության ընդունիչ սարքեր է ստանալու:

«Եթե նկատի ունենք այն հեռուստացույցները, որոնք 25-30 տարեկան են, ապա դրանք լիովին համակցելի են այն սարքերի հետ, որոնք անվճար հիմունքով կտրամադրվեն սոցիալապես անապահով մարդկանց: Ընդունիչ սարքերը հեռուստացույցին համակցելը շատ հեշտ է, իսկ եթե ոմանք չկարողանան ինքնուրույն միացումներն անել, մենք սիրով կօգնենք մեր քաղաքացիներին»,-ասում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ամալյանը:

© RIA NovostiՏատիկը հեռուստացույց է դիտում
Бабушка смотрит телевизор - Sputnik Արմենիա
Տատիկը հեռուստացույց է դիտում

Տարածված հաղորդագրության համաձայն, 2016 թվականի հունվարի 1-ից հայկական հեռուստատեսությունը լիովին անցում էր կատարելու անալոգայինից թվային հեռարձակման: Սակայն ժամկետները երկարաձգվել են:

«Դա օրենքով էր սահմանված, սակայն այս պահի դրությամբ պատրաստ չենք ընդունիչ սարքեր տրամադրել: Ուստի տոնական օրերին անջատումներ չեն լինի: Հունվարի երկրորդ կեսին գործընթացն ավարտին կհասցնենք: Ասեմ, որ թվային հեռարձակումը Հայաստանի համար նոր երևույթ չէ, քանի որ հունիսի 30-ին հանրապետության ամբողջ տարածքում ավարտվել է թվայնացման գործընթացը: Մեր քաղաքացիների մի մասն այսօր հեռուստացույց է դիտում թվային ձևաչափով, որը ձայնի ու պատկերի հիանալի որակ է ապահովում: Միայն թե անալոգայինն այս պահին ամբողջությամբ անջատել չենք կարող, որովհետև ընդունիչ սարքերը բաժանված չեն»,-ասում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ամալյանը:

Այս պահին Հայաստանում գործում են թե՛ անալոգային, թե՛ թվային ձևաչափերը։: Պատկան մարմինները որոշել են գործընթացն իրականացնել «առանց ցնցումների»: Հայաստանում ստեղծվելու է պետական թվային հեռարձակող ցանց: Ըստ այդմ, Երևանում գործելու է 18 հեռուստաալիք: Սակայն հեռարձակման ծավալներն ավելի լայն են:

«18 հեռուսաալիք դիտելու հնարավորություն կունենա Հայաստանի բնակչության 54 տոկոսը ոչ միայն Երևանում, այլև Կոտայքի, Արմավիրի ու Արագածոտնի որոշ շրջաններում: Մյուս մարզերում կդիտեն 9 հեռուստաալիք»,-տեղեկացնում է Գրիգոր Ամալյանը:

Նա ասում է նաև, որ մեկ տարի հետո Հայաստանի խանութներում հնարավոր չի լինի գտնել անալոգային հեռուստացույց, և դա ժամանակի հրամայականն է: Եթե որևէ մեկը գտնի 2015 թվականի վերջին եռամսյակում արտադրված հեռուստացույց, դա մեծ հայտնագործություն կլինի: Աշխարհն անցել է թվային հեռարձակման:

Թվայնացված հեռուստատեսությունն ունի մի քանի առավելություն. նախ պատկերի ու ձայնի հիանալի որակ է ապահովվում, և հետո, եթե որևէ հաղորդում եք բաց թողել, ստիպված չեք լինի սպասել կրկնությանը. կարելի է հաղորդումը կանգնեցնել և հետ ու առաջ տալ:

 

Լրահոս
0