Пожар в Ереване. Сгорело два жилых дома, погибло 3 человека

Երևանում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր

38
(Թարմացված է 17:21 28.12.2015)
Դեկտեմբերի 28-ին` ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանիքում

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի-Sputnik. Երևանի Սարի թաղում դեկտեմբերի 28-ին հրդեհ է բռնկվել, կան զոհեր, հայտնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը։

Դեկտեմբերի 28-ին` ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանքում, անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Մ.-ին պատկանող թիվ 135/1 և Գ. Գ.-ին պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ` 1928 թ. ծնված Հ. Մ.-ը, 1931 թ. ծնված Է. Մ.-ը և 1955 թ. ծնված Մ.-ը գտնվում են տանը, իսկ 1959 թ. ծնված Մ. Մ.-ը տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն:

  • Հրդեհ Երևանում։ Այրվել է երկու տուն, մահացել է 3 մարդ
    Հրդեհ Երևանում։ Այրվել է երկու տուն, մահացել է 3 մարդ
    © Sputnik/ Асатур Есаянц

1 / 8

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ և հայտնաբերել 3 դի: Հրդեհի հետևանքով մահացածները մի ընտանիքի անդամներն են:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին:

Այրվել են թիվ 135/1 և 135/2 տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), թիվ 133 և թիվ 137 տների տանիքները՝ մասնակի:

Դեպքի վայրում են գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Վ. Հովսեփյանը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԱԿ ՕԽ-ն և յոթ մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան:

38