00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
On air
18:55
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքրիկ Թաթուլի մեծ երազանքը

© Sputnik / Асатур Есаянц8-летний Татул Амбарцумян, играющий на дудуке
8-летний Татул Амбарцумян, играющий на дудуке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ութ տարեկան դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը Sputnik Արմենիա պորտալին պատմեց իր, երաժշտության ու երազանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Մեծ պայուսակով փոքրիկ տղան բացեց Sputnik Արմենիայի խմբագրության դուռը: Բարևեց բոլորին, շփոթված ու լուռ հայացքն ուղղեց հատակին` շարունակելով ուսին կրել մեծ պայուսակը: Պայուսակում երաժշտական գործիքն էր` դուդուկը:

Առաջին հայացքից չես հասկանում, թե որքան կամքի ուժ և ոգու արիություն կա այդ փոքրիկ տղայի մեջ, իսկ զրույցի ընթացքում ընդհանրապես մոռանում ես, որ քո առջև երեխա է նստած:

Կարմիր այտերով ու աշխույժ աչքերով Թաթուլը հպարտ հայտարարեց, որ չի ցանկանում, որ Ձմեռ պապն իրեն Ամանորին նվեր բերի։ Ու այնուհետև դադարից հետո ավելացրեց.

«Ձմեռ պապ չկա, հայրիկը պետք է նվերը գնի… Իսկ ես չեմ ուզում, որ նա փող ծախսի»։

Տղայի կյանքը լի է ամենօրյա քրտնաջան աշխատանքով, քանի որ նա ելույթ է ունենում տարբեր բեմահարթակներում, նաև` Հայաստանից դուրս: «Լինում է, որ տուն եմ գալիս, և արդեն մութ է», — ասում է Թաթուլը և նշում, որ երբ մեծանա անպայման դառնալու է իր գործի վարպետ: Նրա կուռքը լեգենդար Ջիվան Գասպարյանն է:

Փոքրիկ դուդուկահարը, ով չի հավատում Ձմեռ Պապիկին - Sputnik Արմենիա
Ձմեռ պապի գոյությանը չհավատացող փոքրիկ դուդակահարի կյանքը
Թաթուլը սովորում է երրորդ դասարանում և իհարկե պարբերաբար ստիպված է լինում բացակայել դասերից: Այն հարցին, թե դժվա՞ր է այդ ամենը համատեղել, չէ՞ որ պետք է հասցնի պապիկի հետ շախմատ խաղալ, ընկերների հետ` գնդակ, հայրիկի հետ էլ գլոբուսի վրա աշխարհամասերն ուսումնասիրել, տղան բացասաբար շարժում է գլուխը:

«Ոչ, դժվար չէ: Երբ, բացակայում եմ դասից, զանգում եմ համադասարանցիներիս և իմանում, թե ինչ են հանձնարարել: Ուսուցիչներին միշտ տեղյակ եմ պահում, դրա համար էլ խնդիրներ չեմ ունենում», — ասում է փոքրիկ դուդուկահարը` խոստովանելով, որ սիրում է մաթեմատիկան:

Թաթուլը հինգ տարեկան էր, երբ սկսեց դուդուկ նվագել սովորել: Այնպես ստացվեց, որ սկզբում պապիկը Թաթուլին տարավ հարվածային գործիքների բաժին, որը փակ էր: Այդ ժամանակ էլ ճակատագրական որոշում ընդունվեց` երեխային տանել դուդուկի։

© Sputnik / Асатур ЕсаянцԴուդուկահար Թաթուլ Համբարձումյանը
8-летний Татул Амбарцумян, играющий на дудуке - Sputnik Արմենիա
Դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը

«Դուդուկի ուսուցիչը չէր ուզում ինձ վերցնել, ասում էր, որ ես շատ փոքր եմ, և իմ մատները չեն հասնի գործիքին», — ամաչելով հիշում է տղան:

Այդ տարի Թաթուլն իր առաջին ոսկե մեդալը նվաճեց Գյումրիում երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին: Այն ժամանակ նա դեռ կես տարի էր դուդուկ նվագում: «Վերածնունդ» մրցույթի ժամանակ նա ևս երկու մեդալ է նվաճել։

«Չեմ հիշում` ուր էի գնում, երբ ինձ զանգեցին ու ասացին, որ Թաթուլն առաջին տեղն է զբաղեցրել: Երջանկությունից չգիտեի ինչ անել… Հիշում եմ, որ ճանապարհի կեսից ետ դարձա ու եկա տուն», — պատմում է Թաթուլի հայրը` Կարեն Համբարձումյանը:

Նա խոստովանում է, որ տղան ազատ ժամանակ չունի` առավոտից երաժշտության դասեր, հետո դպրոց և տարբեր փորձեր:

Ոսկե և բրոնզե մեդալներ, «Վիրտուոզ կատարողի» պատվոգիր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին պատասխանատու ելույթ. սա փոքրիկի բոլոր նվաճումների ամբողջական ցուցակը չէ:

Ամբողջ աշխարհից եկած հյուրերի առջև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ի ելույթի մասին Թաթուլը պատմում է, որ շատ հուզված էր, անհանգստանում էր ու վախենում, որ չի կարողանա լավ կատարել «Դլե Յամանի» նման բարդ ստեղծագործությունը:

«Սակայն ամեն ինչ հիանալի անցավ, բոլորին դուր եկավ, և ինձ գովեցին», — ասում է Թաթուլը:

Թաթուլը դուդուկը զգուշությամբ դրեց պատյանի մեջ, խմեց-վերջացրեց տաք թեյն ու դուրս եկավ: Նրա յուրաքանչյուր րոպեն հաշված է, քանի որ շուտով հյուրախաղերով Ամերիկա պետք է մեկնի: Մեծ երազանքին հասնելու ճանապարհը դյուրին չէ:

 

 

Լրահոս
0