Армянский драм

Հայկական արժույթի օբյեկտիվ փոխարժեքը պետք է բարձր լինի

47
Վերջին ամիսներին հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրներում ազգային արժույթի կտրուկ արժեզրկում է նկատվում։ Դա վերաբերում է և՛ ղազախական թենգեին, և՛ վրացական լարիին, և՛ ադրբեջանական մանաթին։ Միայն հայկական դրամն է, որ դեռ պահպանում է դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հայկական արժույթի օբյեկտիվ փոխարժեքն ավելի ցածր է, քան սահմանել է Հայաստանի կենտրոնական բանկը, Sputnik Արմենիա պորտալին ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Ոսկանյանը։

Հայաստանի կենտրոնական բանկի կողմից սահմանած ընթացիկ փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 482.55 դրամ է կազմում։

Նրա խոսքով` հաշվի առնելով, որ ռուսական ռուբլին, ինչպես նաև հետխորհրդային տարածքի մյուս արժույթներն անկում են ապրում, իսկ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսություններն էլ սերտորեն կապված են միմյանց, դրամը պետք է վաղուց անկում ապրեր և մոտենար մեկ դոլարի դիմաց 600 դրամ ցուցանիշին։

«Մեր կենտրոնական բանկը շարունակում է կայուն փոխարժեքի քաղաքականությունը` չխնայելով տնտեսությունը։ Ընդ որում, արտահանումը վերջնականապես նվազել է, տնտեսությունը ռեցեսիայի վիճակում է, եկամուտներն ընկնում են, տրանֆերտները `նվազում», — ասել է Ոսկանյանը։

Նրա խոսքով` շուկայական փոխարժեքի ձևավորման բացակայության պայմաններում դժվար է ասել` ինչ կլինի դրամի հետ առաջիկայում։

«Ըստ տրամաբանության, այն պետք է անկում ապրի, սակայն կրկին հաշվի առնելով ԿԲ-ի քաղաքականությունը` ես չեմ ուզում որևէ կանխատեսում անել», — ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` դրամի ամրապնդումը ձեռնտու է նախևառաջ հայ ներկրողներին։

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի ներքին ապրանքաշրջանառության ծավալը 2015 թվականի 10 ամսում կազմել է շուրջ 3 900,9 մլն դոլար` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 20,4%ով։

 

47
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

19
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

19
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

42
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

42
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Պուտինը, Լավրովն ու Շոյգուն գերիների հարցում հետևողական են. ՀՀ ԱԳ նախարար
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը