Էմիր Կուստուրիցան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր

էմիր Կուստուրիցա. «Աշխարհը թանկ է վճարում ԱՄՆ-ի հարմարավետության համար»

652
(Թարմացված է 22:41 25.12.2015)
Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան կրկին Հայաստանում է։ Նախորդ այցելությունից ընդամենը հինգ տարի է անցել։ Այս անգամ այցի շարժառիթ է դարձել Կուստուրիցայի և «The No Smoking Orchesta»-ի երևանյան համերգը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Հայտնի ռեժիսորը լրագրողների հետ հանդիպումը սկսեց` խոսելով հայերի ու սերբերի ընդհանրությունների մասին, ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած սեփական դիրքորոշումը

«Ուրախ եմ, որ գտնվում եմ մի երկրում, որի հետ շատ ընդհանուր գծեր ունենք։ Թեև կա մի մեծ տարբերություն՝ դուք` հայերդ, միասնական եք ձեր մտավոր կարողությունների շնորհիվ և ունեք պետականություն, ինչն էլ ապահովում է ձեր հավաքական արձագանքը: Սերբիայում խնդիրն այլ է. մի ազգ, որ պարբերաբար գրոհների է ենթարկվել, վերջերս էլ ցեղասպանության ենթարկվեց, չունի ընդհանուր դիրքորոշում ու միասնական ճակատ: Հակառակը՝ մեզ զոհի փոխարեն փորձում են որպես հանցավոր ու մեղավոր ներկայացնել։ Իսկ Հայաստանում այդ առումով արդարությունը գերակայություն ունի: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խորվաթները 800 000 սերբի են կոտորել, ու չնայած բազմաթիվ փաստերին` Եվրոպան պաշտոնապես չի ընդունում իրողությունը»։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա վարպետը հիշեցրեց, որ այդ մասին ինքը չի լռել անգամ Թուրքիայում

«Թուրքիայում ես ասացի` դուք չեք, որ ցեղասպանության մասին պետք է մտահոգություն հայտնեք, քանի որ հենց դուք եք 1,5 մլն հայի կոտորել: Այդ հայտարարությունից մի քանի օր անց ես հեռացա Թուրքիայից, և արտաքնապես ինձ շատ նման  շվեյցարացի մի ռեժիսորի Թուրքիայում ծեծեցին՝ մտածելով, թե ես եմ: Այնպես որ խորհուրդ եմ տալիս` եթե ֆիլմ եք նկարում, ապա Կուստուրիցային մի՛ նմանվեք»:

Շատերին հետաքրքրում էր նաև նրա ու քրիստոնեության միջև եղած կապը, քանի որ վերջին շրջանում լուրեր տարածվեցին, որ Կուստուրիզան մկրտվել է։ Ռեժիսորը պատասխանեց, որ այդ արարողությունը չի նշանակում, թե ինքը դարձի է եկել, այլ նշանակում է, որ ընդամենը մկրտվել է:

«Ընտանիքիս պատմության մեջ կան և՛ իսլամ ընդունածներ, և՛ ուղղափառ քրիստոնյաներ, բայց իրականում ոչ մեկը երբեք իսլամի չի դավանել:

Կուստուրիցան վստահ է, որ ամբողջ Եվրոպայի և Ամերիկայի մշակույթը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա, նույնիսկ Եվրոպայի աշխարհիկ կյանքն է չափվում քրիստոնեական կանոններով։

  • Էմիր Կուստուրիցան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր
    Էմիր Կուստուրիցան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր
    © Sputnik / Асатур Есаянц

1 / 12
© Sputnik / Асатур Есаянц
Էմիր Կուստուրիցան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ Աստված ծագում է մշակույթից: Քանի որ հավատում եմ մշակույթին, հավատում եմ նաև Աստծուն»: Կուստուրիցան խոսեց աշխարհում գոյություն ունեցող հակաքրիստոնեական կոալիցիայի մասին` նշելով, որ քրիստոնյաները ոչնչացման եզրին են. դրա ապացույցը Եվրոպայի ներկա վիճակն է:

«Գաղթյալները մուսուլմանական երկրներից շարժվում են դեպի Եվրոպա։ Նրանց ոչինչ չեմ ասում, բայց ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչու չեն գնում, օրինակ, Սաուդյան Արաբիա, որն աշխարհի ամենահարուստ երկիրն է: Երևի Եվրոպան տարեկան մեկ միլիոն մարդու իր տարածք մտցնելու խնդիր ունի, որպեսզի վերջնականապես կորցնի իր ինքնությունը»:

Հետաքրքիր էր նաև, թե չի՞ պատրաստվում արդյոք ռեժիսորը Հայաստանի մասին կամ հայկական թեմայով ֆիլմ նկարել։

«Կինոյի գործում խոստումներ հեշտ եմ տալիս, բայց պետք է նախ հստակ ու գրավիչ շարադրանք լինի։ Երբ խոսում ենք նման լուրջ թեմաների մասին, հնարավոր չէ միանգամից որոշել ու գործի անցնել. պետք է սուզվել նյութի մեջ, իսկ երբ կարողանում ես դա անել, կարող ես արդեն հանգիստ նկարահանել ֆիլմը»։

Հիշելով իր ժամանակների արվեստագետներին և զուգահեռներ անցկացնելով ներկայի հետ` Կուստուրցան ափսոսանքով ասաց.

«Այսօր Բոբ Դիլնանին լսելը շատերի համար նույնն է, ինչ Միքելանջելոյի գործերը անապատի մեջ նայելը: Օրինակ` 70-ականներին Բոբ Դիլանը շատ ավելի կարևոր էր, քան Ամերիկայի նախագահը: Երեք տարի առաջ նա խորվաթներին մեղադրեց նացիստ լինելու մեջ, հիմա նրան դատի են տվել, ու պետք է բացատրություն տա ասածների համար: Ընդ որում՝ մարդը ճիշտ բան է ասել: 70-ականներին հնարավոր չէր պատկերացնել, որ Բոբ Դիլանին կարելի էր դատարան կանչել: Ցավոք, այսօր եթե աստղ ես, կարող ես ազդեցություն ունենալ, իսկ եթե արվեստի դեմք ես՝ ոչ»:

Sputnik Armenia-ի թղթակիցը Կուստուրիցային հիշեցրեց, որ 90-ականներին նա մենամարտի էր հրավիրել իր քաղաքական հայացքների հակառակորդ, ազգայնական Վոիսլավ Շեշելին: Հետաքրքիր է՝ այսօր ու՞մ ձեռնոց կնետեր Կուստուրիցան:

«Նրանք շատ-շատ են, օրինակ` եթե խոսենք ԱՄՆ-ի մասին, ապա ամենահզոր երկիրն է, թե՛ լավ, թե՛ վատ կողմեր ունի, բայց միևնույն է՝ քաոս է սերմանում ամենուր… Քադաֆիին սպանեցին, այս հարցում մեղքի բաժին ուներ նաև Ֆրանսիան, Եգիպտոսը խառնեցին, ներխուժեցին Իրաք, Սիրիան մղձավանջային վիճակի հասցրին, ու այս ամենը` մի նպատակի համար, որ ԱՄՆ-ն ավելի հարմարավետ ապրի: Կարծում եմ՝ աշխարհը շատ թանկ է վճարում Ամերիկայի հարմարավետության համար»:

Լրագրողների հետ հանդիպումից հետո սերբ ռեժիսորն ուղևորվեց Ծիծեռնակաբերդ` այցելելու Եղեռնի զոհերի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան:

Эмир Кустурица посетил Мемориал жертв геноцида армян в Османской империи и возложил цветы
© Sputnik / Асатур Есаянц
Էմիր Կուստուրիցա
652
Ереванское метро

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

0
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Երևանի Մետրոպոլիտենի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

0
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

19
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

19
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը