ГОРБАЧЕВ СЪЕЗД

ԽՍՀՄ-ի միակ նախագահի վերջին ելույթը. հայացք Հայաստանից

385
1991թ.–ի դեկտեմբերի 25–ին ԽՍՀՄ–ի առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց, որ հրաժարական է տալիս, և այդ հրաժարականով նշանավորվեց Խորհրդային Միության վախճանը

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի- Sputnik. Sputnik Արմենիա պորտալը զրուցել է փորձագետների հետ` հասկանալու համար, թե այդ իրադարձությունն ինչ հետևանքներ է ունեցել Հայաստանի համար։

Հայաստանի Կոմկուսի կենտկոմի նախկին քարտուղար, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան.

Դեկտեմբերի 25-ին նախորդած իրադարձությունները դրամատիկ բնույթ էին կրում. մենք հասկանում էինք, որ երկիրը ղեկավարելու պատասխանատվությունն իր վրա վերցրած մարդն ուղղակի պատրաստ չէ դրան։ Նա չկարողացավ հաշվարկել քայլերը, որոնք պետք է պահպանեին Խորհրդային Միությունը, դա նրա ուժերից վեր էր։ Գորբաչովը գիտակցաբար կատարեց այն քայլը, որը հանգեցրեց դեկտեմբերի 25-ի գործողություններին։

Մենք իսկույն կորցրինք կենտրոնի հետ կապը։ Այդ իրադարձությունների ֆոնին իշխանության եկան մարդիկ, որոնք բոլորովին պատրաստ չէին երկիրը կառավարելուն, և դրան գումարենք ղարաբաղյան պատերազմը… Այդ ամենը հանգեցրեց մեր միութեական հանրապետությունների հետ լիակատար ապաինտեգրացիայի։ Աշխարհաքաղաքական առումով դա հսկայական հարված էր, որի ազդեցությունը զգացվում է մինչ օրս։

Դեկտեմբերի 25-ի իրադարձությունն անսպասելի չէր, բայց երբ մենք Գորբաչովին տեսանք էկրաններին այն պահին, երբ նա հրաժարվեց նախագահությունից և հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը դադարեցնում է գոյությունը, մենք ցնցում ապրեցինք։

Չէ՞ որ մենք ապրում էինք այդ երկրում և համարում, որ այն կարելի է վերակառուցել իր բոլոր թերություններով հանդերձ։ Եթե մենք գնայինք վերակառուցման ճանապարհով, ապա այլ իրավիճակ կլիներ։ Բոլորը զգացին, որ կարող են արտահայտել իրենց գաղափարները, և քաոս տիրեց։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյան.

Ես այդ օրը շատ լավ եմ հիշում։ Հայտարարությունից հետո մենք պոկվեցինք կենտրոնից և արդեն չէինք կարող իմանալ, թե ինչ է տեղի ունենում Մոսկվայում։ Ոչ ոք չգիտեր, թե ինչպես պետք է վարվի հետագայում. դրվեց երկրի պաշտպանության և ֆինանսավորման հարցը։ Մենք անորոշության գիրկն ընկանք։ Բացի այդ, օրհասական էր Ղարաբաղի հարցով հանրաքվե անցկացնելու հարցը։ Հանրաքվեն անցկացվել է Հայաստանի տարածքում, բայց ղեկավարությունը չգիտեր, թե ընդհանուր առմամբ ինչ անել հետագայում։

Լրագրող Մարկ Գրիգորյան.

Հայաստանում ԽՍՀՄ իրավաբանական փլուզումը գրեթե չնկատեցին, որովհետև 1991թ.-ի վերջին մենք արդեն ինքնուրույն էինք ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առումով։ Մենք մեզ այլևս ԽՍՀՄ մաս չէինք զգում, թեև Մոսկվան շարունակում էր մեզ համար մնալ մեր աշխարհի փոքրիկ կենտրոնը։ Մենք նեղացել էինք Մոսկվայից, մասնավորապես` ղարաբաղյան հարցում Գորբաչովի դիրքորոշման համար։ Մեզ մոտ ծանր ժամանակներ էին 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո, Ղարաբաղում Մոսկվայի անորոշության պատճառով, որի հետևանքով իրավիճակն այնտեղ զարգացավ ծանր սցենարով։ ԽՍՀՄ-ի տապալումը շատերի համար նշանակում էր, որ ծանր բեռ է ընկել ուսերից։

 

385
Ереванское метро

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

0
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Երևանի Մետրոպոլիտենի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

0
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

19
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

19
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը