00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրաֆիքինգ. կյանք` հանուն փողի կամ փող` կյանքի գնով

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցНищие
Нищие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ակտիվորեն պայքարում է թրաֆիքինգի դեմ, ինչը թույլ է տալիս գտնվել այդ խնդրի կանխարգելման լավագույն ցուցանիշներով երկրների թվում

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի– Sputnik, Անի Լիպարիտյան. Թրաֆիքինգի, այսինքն` մարդկանց վաճառքի խնդիրը, արդիական է ողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում։

Դա քրեորեն պատժելի հանցագործություն է, որի դեմ յուրաքանչյուր երկրում պայքարում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Ինչ–որ մի տեղ դա լավ է ստացվում, մեկ ուրիշ տեղ` ոչ այնքան։ Մեկ բան է ուրախացնում. այսօրվա դրությամբ տարբեր միջազգային մասնագետների գնահատականներով` Հայաստանը գտնվում է այն երկրների շարքում, որոնք ակտիվ պայքարում են թրաֆիքինգի դեմ։

Այս տարի Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է բացահայտել և կանխել մի մուրացկանի գործունեություն, որը գումար էր վաստակում վեց ամսական երեխայի միջոցով։

Սարսափելի պատմություն էր։ Մայրն իր վեց ամսական երեխային տալիս էր մի կին մուրացկանի, և երեխան ավտոմատ կերպով դառնում էր առևտրի «օբյեկտ»։ Արդյունքում փողոցային «բիզնես լեդիին» հաջողել էր բռնել։


Շատ երկրներում երեխաներին օգտագործելով մուրացկանության դեպքերը տխուր ավանդույթ են դարձել։ Իրենց «աշխատանքը» հեշտացնելու համար մուրացկանները երեխաներին դեղեր են տալիս, որոնք ճնշում են ֆիզիկական ակտիվությունը (քնաբեր, ալկոհոլ, թմրանյութեր), որի արդյունքում երեխաները գրեթե ողջ օրը քնած են լինում։


Ինչպես Sputnik Արմենիա պորտալին պարզաբանեց քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ավագ քննիչ, իրավագիտության թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը, կանանց չեն ենթարկել քրեական պատասխանատվության, քանի որ նրանց մոտ բացահայտվել են հոգեկան շեղումներ։


«Նրանց չեն ենթարկել քրեական պատասխանատվության, որովհետև նրանք հոգեկան հիվանդություններ են ունեցել։ Նրանց նկատմամբ կիրառվել են հարկադիր բժշկական միջոցառումներ։ Այսինքն` նրանք պարտադիր բուժում են անցնում»,– ասաց Թումասյանը։

Մասնագետը հավելեց, որ այդ դեպքը շատ յուրահատուկ է, քանի որ կարելի է ասել, Հայաստանում երեխան պաշտամունքի առարկա է ընտանիքի համար, և բոլոր չափահասները փորձում են ցանկացած միջոցով պաշտպանել, օգնել նրան։

«Դա չի համապատասխանում մեր մտածողությանը։ Բայց առանձնահատկությունն այն է, որ նման դեպք է գրանցվել մեր երկրում։ Հիմա երեխան գտնվում է մասնագիտացված պետական հաստատությունում, քանի որ մայրն ազգականներ չուներ, որոնք կարող էին խնամել երեխային»,– ասաց իրավաբանը։


Իրավիճակը Հայաստանում. փորձագետի կարծիքը

«Եթե դիտարկենք թրաֆիքինգը և մարդկանց շահագործումը Հայաստանում, կարելի է հստակ ասել, որ մարդկանց թրաֆիքինգին հակազդելու գործընթացն իրականանում է շատ բարձր մակարդակով։ Եթե նայենք վիճակագրության տեսանկյունից, ապա մեզ մոտ տարեցտարի թվերը փոխվում են, կան կատարված հանցագործությունների քանակի թռիչքաձև անցումներ, վերելքներ, վայրէջքներ»,– ասաց Թումասյանը։

Նա նշեց, որ հիմնականում թրաֆիքինգի են ենթարկվում կանայք, մասնավորապես, խոսքը սեռական շահագործման մասին է։

Այժմ, իրավաբանի խոսքով, արդիական է նաև ներքին թրաֆիքինգը, և դրա դեպքերն ամեն տարի ավելանում են։ Խոսքն այն մասին է, որ հանրապետության քաղաքացիները շահագործման են ենթարկվում Հայաստանի տարածքում, և մեզ մոտ հայտնվում են թրաֆիքինգի նոր ձևեր։

Թրաֆիքինգի էվոլյուցիան

Այդ խնդիրը Հայաստանում ունի իր յուրահատկությունները։


«Եթե 3-4  տարի առաջ մեզ համար մարդու օրգանների կամ հյուսվածքների թրաֆիքինգը նոր երևույթ էր, ապա այս տարի այն փոխակերպվել է։ Եթե դիտարկենք 10 տարվա վաղեմության իրավիճակը, ապա այն ժամանակ դրա իրագործման մեթոդներն էին ուժը, բռնությունը, խաբեությունը, իսկ հիմա ակտուալ է «մեղմ» թրաֆիքինգը, երբ օգտագործվում է մարդու խոցելի վիճակը»,– բացատրեց Թումասյանը։


Նա նշեց, որ կիրառվում են նաև հոգեբանական մեթոդներ, որոնց ազդեցության տակ զոհը շատ երկար ժամանակ չի գիտակցում, որ իրեն շահագործում են։

«Այդ գործողությունները կարող են հիմնված լինել զգացմունքների, ինչ–որ մեկի հետ կապվածության կամ ազգակցական կապերի վրա, ինչպես նաև նյութական գործոնի  վրա։ Օրինակ` եղել են դեպքեր, երբ օգտագործելով կնոջ նյութական կախվածությունը` շահագործել են նրան, իսկ երբ նա ցանկացել է դուրս գալ այդ վիճակից, սկսել են օգտագործել նրա կախվածությունը տվյալ մարդկանցից և այն, որ «չարագործները» հոգ են տարել նրա երեխայի մասին»,– ասաց իրավաբանը։

Թումասյանը հավելեց նաև, որ միտումները փոխվում են տարբեր ուղղություններով։

Նա հատուկ նշեց այն փաստը, որ Հայաստանի քննչական կոմիտեն և ոստիկանությունը ժամանակին բացահայտում են նման դեպքերը և կիրառում համապատասխան միջոցներ։

Ինչպես նախկինում, Հայաստանի քաղաքացիներն ավելի հաճախ ուղևորվում են Թուրքիա և Միացյալ Արաբական Էմիրություններ։ Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային շահագործմանը, ապա նման դեպքերը տեղի են ունենում Ռուսաստանի Դաշնությունում, սակայն այստեղ խոսքն առավելապես անօրինական միգրացիայի, այլ ոչ թե թրաֆիքինգի մասին է։

Փորձնական հետազոտություն


Հայաստանում անցկացվել է փորձնական հետազոտություն` ուղղված հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի դեպքերի բացահայտմանը։

Հետազոտության արդյունքները, որոնք անցկացրել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Հետազոտական ռեսուրների կովկասյան կենտրոն – Հայաստանը» 300 տնային տնտեսությունների շրջանում, ամփոփվել են հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Հարցումը ցույց է տվել, որ ամենախոցելի խումբը սոցիալապես և ֆինանսապես անապահով ընտանիքներն են։


Լրահոս
0