ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի– Sputnik. Երևանում 2017թ.–ին Հայաստանի և նրա հարևանների միջմշակութային երկխոսության խոշոր նախագիծ կիրականացվի, Sputnik Արմենիային հաղորդեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը։
«Նախագծի մանրամասները կներկայացվեն 2016թ.–ի մայիսին, այժմ բանակցություններ են ընթանում, և մշակվում է ծրագիր»,– ասաց նա։
Հարությունյանն ակնկալում է, որ 2016թ.–ը ոչ միայն հետաքրքիր կլինի, այլև հագեցած մշակութային իրադարձություններով։ Սպասվում են մի շարք միջոցառումներ` նվիրված ինչպես Հայաստանի անկախության 25–ամյակին, այնպես էլ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

«2016թ.–ի ապրիլի 24–ին Ուբերլինգենում (Գերմանիա) տեղի կունենա «Հայաստանը երեկ և այսօր. արվեստ և լուսանկարչություն» անունով ցուցահանդես, որի շրջանակում Հայաստանից կներկայացվեն չորս գեղանկարիչների` Կամո Նիգարյանի, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի, Նարեկ Ավետիսյանի, Օվսաննա Շեկոյանի, ինչպես նաև լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի աշխատանքները»,– Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց նա։
2016թ.–ի սեպտեմբերին Երևան կժամանի գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանը։ Ենթադրվում է, որ նրա այցի շրջանակում կիրագործվի համատեղ նախագիծ-ցուցահանդես Նարեկ Ավետիսյանի հետ։
Նախապատրաստվում է նաև հայաստանյան գեղարվեստական լուսանկարչության կարևոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի անկախության 25–ամյակին։ Նկարիչն ունի նաև աշխատանքներ` նվիրված 1988թ.–ի երկրաշարժին և ղարաբաղյան հակամարտությանը։
«Մշակույթների երկխոսությունը» 2015թ.–ը համարում է բեղմնավոր, քանի որ 11 ծրագրերից 8–ն իրագործվել է Եվրոպայում։
Թեև կազմակերպությունը համատեղ նախագծեր է իրականացնում Ավստրիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի հետ, այդուհանդերձ առավել սերտ համագործակցություն է հաստատվել Գերմանիայի հետ։ Ինչպես Sputnik Արմենիային պարզաբանեց կազմակերպության տնօրենը, դրան նպաստում են ինչպես անձնական կապերը, այնպես էլ այն, որ Գերմանիան այսօր ժամանակակից արվեստի կենտրոն է։
Դեռևս 20–րդ դարում բարդ էր պատկերացնել, որ Փարիզին կփոխարինի Բեռլինը, չէ՞ որ մինչև հիմա կարծիք կա, որ Փարիզը մշակույթի կենտրոն է։ Այդ նորությունը կզարմացներ շատ գրողների, արվեստի գործիչների, որոնք մեկնել են Փարիզ` ներշնչանք գտնելու։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նպատակն է աշխարհին ներկայացնել հայաստանաբնակ արվեստի գործիչներին, արտերկրում գործող հայաստանցի անվանի արվեստագետներին։ Կազմակերպությունը որոնում և բացահայտում է ժամանակակից արվեստի նոր տաղանդներ։
«Մեզ համար նման բացահայտումներից էր Տիգրան Կիրակոսյանը, ով լուռ աշխատում է իր արվեստանոցում։ Ինչ–որ բան մեզ հուշեց, որ նրա մեջ թաքնված է տաղանդի ուժ և հզորություն»,– ասաց Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը մոտ 300 է։
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան


