Карточные игры, казино

Սոցիալական համաճարակ Հայաստանում

340
(Թարմացված է 19:07 22.12.2015)
Հայաստանում խաղամոլները հոգեբաններին դիմում են միայն այն ժամանակ, երբ ընտանիքը կորցնելու եզրին են: Sputnik Արմենիան փորձել է խնդիրը ներկայացնել` զրուցելով խաղամոլների ընտանիքի անդամների ու հոգեբանների հետ

Գոհար Սարգսյան, Sputnik

Սկզբում մինչև տուն չի հասնում աշխատավարձը, հետո տնից սկսում են անհետանալ իրերը, իսկ ավելի ուշ պարտքերն այնքան են կուտակվում, որ ընտանիքը մնում է անօթևան: Սա դասական խաղամոլի քայլերի հաջորդականությունն է: Նրա կյանքի իմաստը դառնում է միայն խաղը, շրջապատում այլևս ոչինչ խաղամոլին չի հետաքրքրում:

«Ամուսինս սկսել էր ուշ գալ տուն: Այս դեպքում առաջին բանը, որ կնոջ մտքով անցնում է, այն է, որ ամուսնու կյանքում երկրորդ կին կա: Չնայած գիտեի, որ սխալ է, սակայն սկսեցի նրա հեռախոսի զանգերն ու հաղորդագրությունները փորփրել: Արտառոց բան չգտա: Անցան օրեր ու իմացա, որ նա խաղատներից «դուրս չի գալիս»: Պարտքեր կուտակվեցին, մեր տունը հայտնվեց գրավի տակ: Ամեն միջոցի դիմեցի, որ նրան «հետ բերեմ», սակայն` ապարդյուն: Ի վերջո, մեր ընտանիքը փլուզվեց, որովհետև ամուսնուս վարքից տուժում էին երեխաներս»,- ցավով պատմում է Անահիտը:

Գերմանացի հետազոտողները փորձ են իրականացրել. երկու տասնյակ  խաղամոլի ցույց են տվել խաղային ապարատների պատկերներ: Նրանց արձագանքը չափազանց նման է եղել ալկոհոլամոլությամբ ու թմրամոլությամբ տառապողների ռեակցիային,  երբ նրանք տեսնում են իրենց հիվանդագին կրքի առարկան:


«Խաղամոլությունը հոգեբանական հիվանդություն է: Սա ինքնահաստատվելու և  շրջապատին ինչ-որ բան ապացուցելու հակումն է, որն առավել հաճախ արտահայտվում է անցումային տարիքում: Մարդու այս ներքին մղումը կարող է վնասել շրջապատին ու նաև հասցնել ինքնաոչնչացման: Սակայն եթե մարդու ազարտը որոշակի սահմաններ ունի, ապա այն կարող է հասցնել նաև ինչ-որ բան արարելու»,-ասում է հոգեբան Աննա Բադալյանը:

«18 տարին չլրացած անձանցից խաղադրույք չի ընդունվում». այս գրառումը կա Հայաստանի բոլոր բուքմեյքերական գրասենյակներում: Այնինչ, ինչպես պարզեցինք,  դա ձևական բնույթ է կրում: Կարելի է մտնել նմանատիպ ցանկացած գրասենյակ ու տեսնել խաղացող անչափահասների: Հեշտ փող աշխատելու տարբերակը գերել է բազմաթիվ անչափահասների: Շատ ծնողներ էլ տևական ժամանակ գաղափար անգամ չեն ունենում իրենց երեխաների մոլուցքի մասին: Իսկ երբ իմանում են, բավականին ուշ է լինում:

Букмекерская контора
© Photo : Stockphoto
Բուքմեյքերական գրասենյակ


«Տղաս զբաղվում էր լողով: Նրան պարբերաբար գումար էի տալիս, որ ամսական գումարը վճարեր: Երբեմն էլ զանգում էի մարզչին` տղայիս առաջադիմությունը պարզելու համար: Մի անգամ էլ մարզիչն ինձ հայտնեց, որ տղաս արդեն երկու շաբաթ է, ինչ մարզումների չի հաճախում: Նա մտածել էր, թե ինչ-որ բան է պատահել: Տղայիս երկար ժամանակ հարցուփորձ անելուց հետո հասկացա, որ ամբողջ գումարը գնացել էր բուքմեյքերական գրասենյակ»,-պատմում է Արմենը:

 

Հոգեբան և հոգեթերապևտ Արման Բեգոյանի մասնագիտական պրակտիկայում ամենաերիտասարդ խաղամոլը 14 տարեկան է: Ընդ որում, այցելուների 90 տոկոսը բուքմեյքերական գրասենյակներում է խաղադրույք անում:


«Սա սոցիալական համաճարակ է: Ու խնդիրն այն է, որ դեռահասների մոտ ձևավորված չէ կայուն գնահատական փողի նկատմամբ: Իսկ դա պետք է յուրաքանչյուր ծնող սովորեցնի իր երեխային: Խաղամոլության հիմնական պատճառներից մեկն այն է, որ մարդը չգիտի ինչով լցնի կյանքը ու տարվում է այդ մոլուցքով, որը յուրովի հաճույքի տարրեր է պարունակում»,-ներկայացնում է խնդիրը Արման Բեգոյանը:


Առավել վտանգավոր է, երբ խաղամոլի համար կարևորը ոչ այնքան շահումն է, որքան բուն խաղի ընթացքը: Ու երբ ձեռքի ամբողջ գումարը սպառվում է, «գործը» կարող է հասնել հանցագործությունից մինչև ինքնասպանության:

Ի դեպ, կանայք աշխարհում կախվածության մեջ ավելի հաճախ են հայտնվում, քան տղամարդիկ: Սակայն Հայաստանում հակառակ պատկերն է. այստեղ հիմնականում տղամարդիկ են խաղամոլ:

340
Ազգային ժողով

Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով

5
ԲԴԽ նախագահի ներկայությունն ԱԺ-ում լուրջ իրարանցում առաջացրեց: ԲԴԽ նախագահը, սակայն, հայտարարեց, որ ունի զսպվածության սահման, որը որևէ կերպ չի անցնելու, որքան էլ իրեն փորձեն դրդել դեպի քաղաքական քննարկում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:

ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:

ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:

«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:

Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:

Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:

«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

5
Արխիվային լուսանկար. 11 փետրվարի, 2021

Բաքուն պահում է Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիների. սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

28
(Թարմացված է 11:25 03.03.2021)
Զարեհ Սինանյանը նշել է, որ Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է գերիների հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:

«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հաստատումից հետո, Հայաստան է վերադարձել 69 գերի։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը մոտ 300 է։

«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան

28
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Զարեհ Սինանյան, գերի
Ըստ թեմայի
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
Մատվիենկոն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է գերի ընկած հայ կանանց վերադարձի հարցը
Ստեփանակերտը պահանջում է Բաքվից կատարել եռակողմ հայտարարության՝ գերիներին վերաբերող կետերը