На границе

Պաշտպանության նախարարն անակնկալ այցով մեկնել է Ղարաբաղ

269
(Թարմացված է 12:44 19.12.2015)
Դեկտեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 19-ին վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ:

«ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում:

Նա նշել է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր:

Դեկտեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (143 արկ), 82 (258 արկ), 120 (25 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9 (1 արկ), ՀԱՆ-17 (40 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև զրահատեխնիկա (տանկ (3 արկ)), ԶՈւ-23-2 (2 արկ) տիպի զենիթային և TR-107 (1 արկ) տիպի հրթիռային կայանքներ:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

 

269