00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոնական ձեռագործ առաջարկներ հայուհիներից

© Sputnik / Asatur YesayantsПредновогодняя ярмарка изделий ручной работы в культурном центре народного искусства "Шелковый путь"
Предновогодняя ярмарка изделий ручной работы в культурном центре народного искусства Шелковый путь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր տարին դեռ չեկած, մոտավորապես մեկ ամիս առաջ արդեն խանութներում վաճառքի են հանվում տոնական նվերները` մի քիչ թանկ, մի քիչ էժան, բայց գրեթե կրկնվող ու գործարանային ապրանքներ։ Այնինչ վերջին տարիներին կարելի է շատ հեշտությամբ հետաքրքիր ու արտասովոր նվերներ գնել, որովհետև բավականին արդիական են դարձել ձեռքի աշխատանքները, այսպես կոչված «հենդմեյդ»–ները։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Հայուհիները միշտ հայտնի են եղել իրենց ձեռագործ աշխատանքներով` ասեղնագործ սփռոցներ, ծածկոցներ, շուղերով և հելունով գործված աքսեսուարներ, հագուստ և գունագեղ գորգեր։

Դարեր շարունակ այս վարպետությունը մայրերից անցել է աղջիկներին, տատիկներից` թոռնուհիներին։

«Մետաքսե ճանապարհ» ազգային արվեստի մշակութային կենտրոնում բացված ձեռագործ աշխատանքների նախատոնական տոնավաճառում ներկայացվել են հայուհիների ստեղծագործական մոտեցումներն ու մեծերից ժառանգած վարպետությունը։

Իրենց աշխատանքներն են ներկայացրել Հայաստանի տարբեր անկյուններում ստեղծագործող 25 կանայք։

© Sputnik / Asatur YesayantsՁեռագործ աշխատանքների նախատոնական տոնավաճառ
Предновогодняя ярмарка изделий ручной работы в культурном центре народного искусства Шелковый путь - Sputnik Արմենիա
Ձեռագործ աշխատանքների նախատոնական տոնավաճառ

Գեղատեսիլ զարդանկարները, հայկական մոտիվներով նախշերն ու տեսարանները կյանք են ստացել նրանց ձեռքերում։ Կերամիկայից պատրաստված իրերը, թելերով գործված կտավները, ծառերի ճյուղերից, տերևներից և խոտից պատրաստված ինքնաշեն տիկնիկները փոխանցում են ազգային ոգին։ Հայուհիները գոբելենների, գորգերի կտավների վրա մուլինե թելով արտասովոր նախշեր են պատկերել, որոնք լցված են ներդաշնակությամբ և երաժշտական ռիթմով, ժամանակից և հեթանոսական մշակույթի համադրությամբ։

«Ինձ թվում է` տիկնիկներն իրենք իրենց են ծնվում իմ ձեռքերում։ Գիտե՞ք` ինչ հետաքրքիր է ստացվում. դու մտահաղացում ունես, իսկ տիկնիկը քեզ հուշում է` «ձեռքս մի քիչ բարակ է ստացել, կտոր ավելացրու, «իմ անունն Անուշ կլինի, իսկ իմը` Տաթև»։ Ասես տիկնիկներն են իրենց ստեղծում, այլ ոչ թե ես…»,- պատմում է վարպետ կանանցից մեկը` Թամար Քյոսոյանը և նշում, որ վարպետության դասեր է առել տատիկից։

© Sputnik / Asatur YesayantsՁեռագործ աշխատանքների նախատոնական տոնավաճառ
Предновогодняя ярмарка изделий ручной работы в культурном центре народного искусства Шелковый путь - Sputnik Արմենիա
Ձեռագործ աշխատանքների նախատոնական տոնավաճառ

Այստեղ ցուցադրված են նաև Ջուղայից բերված խաչքարերի նախշերով բարձեր, աչքի են ընկնում ինչպես կրոնական, այնպես էլ ավանդական մոտիվներ։

«Խնդիրն այն է, որ վարպետները միշտ չէ, որ իրենց գործերը ցուցադրելու հնարավորություն ունեն։ Մենք փորձում ենք օգնել նրանց տարածել ազգայինը։ Շատ կարևոր է, որ միջոցառումն անցկացվում է այս մշակութային կենտրոնում, չէ՞ որ զբոսաշրջիկները կարող են տեսնել հայկական բարձր արվեստը և իրենց հետ Հայաստանի մի մասնիկ տանել»,- պատմում է ցուցահանդեսի կազմակերպիչ, «Հանգույց» ժողովրդական արվեստի հիմնադրամի տնօրեն Տաթև Մուրադյանը։

Ստեղծագործելը տարիք չի հարցնում. Այստեղ կտեսնեք ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչների ստեղծագործություններ։

© Sputnik / Asatur YesayantsՁեռագործ աշխատանքների նախատոնական տոնավաճառ
Предновогодняя ярмарка изделий ручной работы в культурном центре народного искусства Шелковый путь - Sputnik Արմենիա
Ձեռագործ աշխատանքների նախատոնական տոնավաճառ

Վարպետներից մեկն արդեն փորձում է տարածել իր արվեստը, մյուսները ասեղնագործության հիմունքներ են դասավանդում մարզերում։

«Այն աշխատանքը, ժամանակը և ներուժը, որոնք պետք են այս աշխատանքները ստեղծելու համար, որոշակի գումար արժեն։ Միայն արվեստով կուշտ չես լինի, չէ՞ որ շատերն ապրում են վաճառքից ստացած միջոցներով»,- պատմեց ցուցահանդեսի մասնակից Նունե Աղանոսյանը։

Վերադարձ արմատներին կամ կորցրածի վերստեղծում. երևի հենց այդպես կարելի է բնութագրել այդ ցուցահանդես-վաճառքը, որը ներկայացնում է հայկական ձեռագործ արվեստի ավանդույթները։

Լրահոս
0