00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռուսական մաֆիան» և հայկական կոնյակը «Միսիս գլոբուս-2015» մրցույթին

© Личная страница в ФБАнна Демирханян представила Армению на конкурсе Mrs. Globe 2015
Анна Демирханян представила Армению на конкурсе Mrs. Globe 2015 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չինաստանի Շենչժեն քաղաքում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ն անցկացվում էր ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներից մեկը` «Միսիս գլոբուս-2015»-ը: Աննա Դեմիրխանյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն մասնակցել և Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնել մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Վերջերս «Միսիս գլոբուս-2015» մրցույթին   Հայաստանը ներկայացրած պրոֆեսիոնալ մոդել Աննա Դեմիրխանյանը Facebook  սոցցանցի իր էջում երկրպագուներին ու ընկերներին պատմել է իր տպավորությունների մասին։ 

Մրցույթի արդյունքների համաձայն` հայ մասնակիցը ճանաչվել է 15 լավագույն մոդելներից մեկը։ Մրցույթին մասնակցել է ավելի քան 65 գեղեցկուհի աշխարհի տարբեր երկրներից: Հաղթող է ճանաչվել Սիլվիա Յամինը (Silvia Yammine) Լիբանանից:

© Chinanews«Միսիս գլոբուս-2015»-ի հաղթող Սիլվիա Յամինը
Победительница Миссис глобус-2015 Сильвия Яммин - Sputnik Արմենիա
«Միսիս գլոբուս-2015»-ի հաղթող Սիլվիա Յամինը


«Խորհելով Mrs.Globe մրցույթի մասին` հիմա կարող եմ ասել որ շատ եմ կարոտում այն 14 օրերը, որ անցկացրել եմ այնտեղ… Եղել են ուրախության և տխրության պահեր, ցանկություն է եղել նույնիսկ հոգնածությունից արտասվել կամ պարել ուրախությունից ու ինքնաբավարարվածության զգացումից…», — խոստովանել է մոդելը:

Դեմիրխանյանը, սոցցանցի իր էջում տեղադրելով մրցույթից մի նկար, նշել է, որ բոլոր մասնակիցներն էլ սքանչելի էին: «Բոլոր մասնակցիներն էլ գեղեցիկ էին, կանացի ու զգացմունքային: Յուրաքանչյուրն ուզում էր առաջինը լինել և հավատում էր դրան: Անկեղծ եմ ասում, ես մի կաթիլ անգամ չվշտացա, երբ չհայտնվեցի լավագույնների հնգյակում», — նշել է Դեմիրխանյանն` ավելացնելով, որ դա չի խանգարել իրեն ամեն օր, ամեն րոպե իրեն զգալ լավագույնն ու առաջինը:


«Հուսով եմ, որ յուրաքանչյուր մասնակից զգում էր դա… մեզ «ռուսական մաֆիա» էին կոչում: Մենք շատ ժամանակ էինք անցկացնում իրար հետ, երկար փորձերից ու միջոցառումներից հետո հավաքվում էինք մասնակիցներից մեկի սենյակում և մինչև ուշ գիշեր զվարճանում էինք, շփվում` համտեսելով հայկական լավաշն ու վայելելով հայկական կոնյակը», — գրում է մոդելը:

© Личная страница в ФБ«Միսիս գլոբուս-2015»-ին Հայաստանը ներկայացնող Աննա Դեմիրխանյանը
Анна Демирханян представила Армению на конкурсе Mrs. Globe 2015 - Sputnik Արմենիա
«Միսիս գլոբուս-2015»-ին Հայաստանը ներկայացնող Աննա Դեմիրխանյանը


Ինչպես գրում է մրցույթի հայ մասնակիցը, ինքը և մյուս աղջիկները սթրեսն ու լարվածությունը հանելու կարիք ունեին:

«Քնում էինք օրական երեք ժամ… մեր ոտքերը կոշտուկներով էին պատվել, և ամեն օր նորից պետք է բարձրակրունկ կոշիկ հագնեինք։ Այրվածքներ էինք ստանում, երբ  առավոտյան ժամը վեցին մեր մազերն էինք հարդարում ու խոպոպներ սարքում, արագ նախաճաշ ու վազքով` փորձերի», — հիշում է մոդելը:

Այսպիսի մրցույթներին մասնակցելը հեշտ բան չէ:

«Կարծում եք` մրցույթին մասնակցելն արձակու՞րդ է: Ոոոչ: Դա քրտնաջան աշխատանք է: Սակայն այդ տաժանակիր աշխատանքն անհրաժեշտ է «համեմել»   հետաքրքիր և գեղեցիկ մասնակիցների հետ հաճելի շփումով, կատակով, ուրախ տրամադրությամբ ու լուսանկարվելով: Մրցույթից միայն լավ հիշողություններ են մնացել», — ասաց մասնակիցը, ով Երևան է վերադարձել թագով ու թոփ-15 դիպլոմով:

Մոդել Աննա Դեմիրխանյան - Sputnik Արմենիա
Աննա Դեմիրխանյան. «Եթե կինը ամուսնացել է, չի նշանակում, որ կյանքն ավարտվել է»
«Միսիս գլոբուսը» գեղեցկության մրցույթ է ամուսնացած կանանց համար, որն անցկացվում է ամեն տարի: Այն կազմակերպվում է որպես թեմատիկ թատերականացված ներկայացում: Այդ միջազգային մրցույթում նաև մեծ տեղ է տրվում ընտանիքի ու ամուսնության վերաբերյալ կանանց տեսակետին։

Լրահոս
0