Дорога

Հայաստանում առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են

672
(Թարմացված է 15:47 12.12.2015)
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-ի ժամը 13.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:


«Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ին էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը 8-6 աստիճան տաքություն է, գիշերը կլինի 1-3 աստիճան ցուրտ, կիրակի` 4-6 աստիճան տաքություն։

672