Национальная сборная Армении по футболу

Մեկնարկել է Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը

97
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Քվեարկությանը մասնակցում են հայկական ակումբների մարզիչները, ավագները և նախագահները, ՀՖՖ գործկոմի անդամները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար Բարձրագույն խմբի 8 ակումբներից  յուրաքանչյուրն առաջադրել էր իր 5 ֆուտբոլիստների թեկնածությունները, որոնց գումարվել են ֆեդերացիայի կողմից առաջադրված ազգային հավաքականի 10 և երիտասարդական ընտրանու 6 խաղացողներ:

97