00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակի երկրաշարժի դասերը

© 911Специальный отряд спасателей
Специальный отряд спасателей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում երկրաշարժեր եղել են ու կարող են լինել: Սպիտակի ավերիչ երկրաշարժը դասեր տվեց, որոնք պետք է սերտել:

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Ճապոնական առասպելի համաձայն` այդ երկրի կղզիները գտնվում են մեծ լոքո ձկան մեջքին, ու նրա շարժումներից Երկիրը ցնցվում է: Ճապոնիան երկրագնդի սեյսմիկ ակտիվ գոտում է: Տարբեր ժամանակներում այնտեղ ուժեղ ցնցումներ են լինում, որոնք բազմաթիվ ավերածություններ ու զոհեր են պատճառում: Եվ այդ երկրում բոլորը` մեծից փոքր, անկախ կրթական մակարդակից ու պաշտոնից, գիտեն երկրաշարժից հնարավորինս արդյունավետ պաշտպանվելու ձևերը:

Ճապոնիայի բոլոր տներում դռան կողքին դրված է պայուսակ` առաջին անհրաժեշտության պարագաներով: Երբ ցնցումներ են լինում, մարդիկ վերցնում են այդ պայուսակներն ու տնից դուրս փախչում:

Հայաստանը ևս սեյսմիկ ակտիվ գոտում է: 

1988 թվական. հայրենի հողն ուժգին ցնցվեց, ու պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանը 2-րդ վճռական հարվածը ստացավ` աղետ, որը կիսատ թողեց ճակատագրեր ու սև գիծ անցկացրեց սերունդների հիշողության միջով: Սպիտակի երկրաշարժը դասեր տվեց, ու միայն տասնամյակներ անց ենք փորձում սերտել դրանք:

© SputnikՍպիտակ քաղաքը երկրաշարժից հետո
Землетрясение в Спитаке - Sputnik Արմենիա
Սպիտակ քաղաքը երկրաշարժից հետո


«Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվեց 6000 երեխա: Առաջին ցնցումից հետո ուսուցիչներն ու որոշ տնօրեններ հրահանգեցին փակել դռներն ու պատուհանները, որպեսզի ընդհանուր խուճապ չստեղծվի ու երեխաները դասից չփախչեն: Երկրորդ ցնցման ժամանակ փլատակների տակ մնացին այն երեխաներն ու ուսուցիչները, որոնք հայտնվեցին փակ դռների հետևում»,-Sputnik Արմենիա ռոդիոկայանին տված հարցազրույցում պատմեց  ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:


Ամուր չփակել պատուհանների ճաղավանդակներն ու ելքային դռները. սա մասնագետների հորդորն է կրթական հաստատությունների աշխատակիցներին: Սակայն ոչ բոլորն են հետևում այդ պահանջին, ու չլուծված խնդիրներ են մնում:

Պետրոսյանի խոսքով՝ ՏԿԱԻՆ փրկարարները պարբերաբար տարբեր հաստատություններում տակտիկական ուսումնավարժանք են կազմակերպում և սովորեցնում՝ ինչ պետք է անել երկրաշարժի դեպքում: Ահա մի քանի գործնական խորհուրդ. 

«Եթե ցնցումների ժամանակ գտնվում եք առաջին կամ երկրորդ հարկում, անհրաժեշտ է շտապ լքել շենքն ու դուրս գալ բաց տարածք: Իսկ եթե վերևի հարկերում եք, շքամուտք դուրս գալը, առավել ևս՝ վերելակ նստելը խիստ վտանգավոր է, պետք է մնալ վերևում մինչև ցնցումների ավարտը: Ավելի ապահով է կանգնել հիմնական պատերի մոտ կամ մտնել սեղանի տակ՝ ամուր բռնելով սեղանի ոտքերից: Դա կպաշտպանի ձեզ պոկված բեկորներից ու տարբեր իրերից»,- ասաց Հրաչյա Պետրոսյանը:

© Архив МЧС АрменииՀայաստանի փրկարարները
Учения спасателей Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի փրկարարները


Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկարար ուժեր եկան աշխարհի տարբեր երկրներից, սակայն դա համակարգված աշխատանք չէր: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էին Հայաստանի բնակիչները, սակայն փորձի և արտակարգ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էր անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա:


«1988 թվականի երկրաշարժը ցույց տվեց, որ մենք փրկարար ծառայություն չունենք, և երկրաշարժից հետո միջազգային կազմակերպությունները որոշեցին միջազգային որոնողափրկարարական թիմ ստեղծել: Մենք այս տարի սեպտեմբերին դարձանք այդ թիմի անդամ, թիմում 32 երկիր է ընդգրկված: Մենք այսօր ունենք միջազգային չափանիշներին համապատասխան թիմ: Եթե, Աստված մի արասցե, մեծ երկրաշարժ է լինում, ՄԱԿ-ի անդամ բոլոր թիմերը միավորվում են և միասին աշխատանքներ իրականացնում»,- նշեց Հայաստանի ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը:


Հայաստանի պատրաստված ու անհրաժեշտ տեխնիկայով զինված փրկարարական ուժերի  օգնության կարիքն այժմ ունենում են աշխարհի տարբեր երկրներում:

© Архив МЧС АрменииՀայաստանի փրկարարները
МЧС Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի փրկարարները


«2010 թվականի ամռանը Ռուսաստանում աննախադեպ տաք եղանակի պատճառով մի շարք կետերում անտառային հրդեհներ գրանցվեցին: Հայաստանից մեկնեց 28 հոգանոց փրկարարական խումբն ու պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը: Նիժնի Նովգորոդում, օրինակ, բնակչությունն օրհնեց մեր փրկարարներին արագ հրդեհաշիջման համար: Իսկ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն արիության մեդալով պարգևատրեց ինձ»,-պատմում է ՏԿԱԻՆ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը:

Խորհրդային տարիներին Հայաստանի սեյսմիկ վտանգը գնահատվել էր 7-8 բալ: Ուստի շենք-շինությունները կառուցվել էին ըստ այդ գնահատականի: Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ իրական սեյսմիկ պոտենցիալը կազմում է 10 բալ:

Սակայն որքան էլ ոլորտի պատասխանատուները նշեն, որ կառուցվում են սեյսմակայուն շենքեր, միևնույն է, երկրում դեռ կա վթարային ու ոչ նորմատիվային շենքերի խնդիրը:

Լրահոս
0