00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարշալ Բաղրամյանի սիրելի զբաղմունքը, կոնյակի հավաքածուն ու ռոմանտիկ բնավորությունը

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցИван Христофорович Баграмян
Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատերազմից հետո Մարշալ Բաղրամյանն ավելի շատ ժամանակ է անցկացնել ընտանիքի հետ, սիրել է ֆուտբոլ, նրա նախընտրած զբաղմունքներից էր խորոված պատրաստելը, որը հատուկ արարողակարգ էր հիշեցնում

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի-Sputnik. Գոհար Սարգսյան. Ռուսական կայսրության Ելիզավետպոլ նահանգի (Գանձակ) Չարդախլու գյուղում այս օրն է ծնվել Մարշալ Բաղրամյանը:

Քչերը գիտեն, որ դեռ գնդապետ եղած ժամանակ Հովհաննես Բաղրամյանը պաշտոնանկ է արվել` ազգի դավաճան եղբայր ունենալու պատրվակով, ու նրա ընտանիքը հանկարծ հայտնվել է չքավորության մեջ:


«Քանի որ բացի զինվորական ծառայությունից, պապիկս ոչինչ անել չէր կարող, մինչև Կարմիր բանակ վերադառնալը հացի խնդիր էր առաջացել»,-պատմել է Մարշալ Բաղրամյանի թոռնուհի Կարինա Նաջարովան:


Իսկ մի օր էլ անձնագրի համար Հովհաննես Բաղրամյանը լուսանկարվելու էր գնացել իր կնոջ վերարկուով, քանի որ քաղաքացիական հագուստ չուներ:

Առաջին համաշխարհային ու Քաղաքացիական պատերազմներին մասնակցած ռազմական գործչի համար բանակից հեռանալը ծանր հարված էր: Ու Բաղրամյանը որոշել է` ինչ գնով էլ լինի պետք է նորից կրի ուսադիրներ ու վերադառնա ծառայության: Դա նրան հաջողվել է:

Վերադառնալով բանակ` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ պլանավորել ու կազմակերպել է Կիևի պաշտպանությունը: Բաղրամյանի նախաձեռնությամբ է մշակվել Ռոստովի ազատագրումը:

© Sputnik / Владимир Первенцев / Անցնել մեդիապահոցՄարշալ Բաղրամյանը ԽՄԿԿ XXVI համագումարին
Маршал Иван Баграмян на XXVI съезде КПСС - Sputnik Արմենիա
Մարշալ Բաղրամյանը ԽՄԿԿ XXVI համագումարին


Իսկ 1942 թվականին Խարկովի ռազմական գործողության ձախողումից հետո քիչ էր մնացել նրան գնդակահարեին:

«Ստալինն ամբողջ մեղքը նրա վրա բարդեց: Սակայն Բաղրամյանն առանց գլխավոր շտաբի նման լրջագույն որոշումներ կայացնել չէր կարող»,- պատմել է Մարշալ Բաղրամյանի թոռ Իվան Բաղրամյանը:

Նրան փրկել է խորհրդային զորահրամանատար Գեորգի Ժուկովը, ով կարծում էր, որ Բաղրամյանը հմուտ ռազմական գործիչ է:

Զինվորական գործից դուրս Հովհաննես Բաղրամյանը ռոմանտիկ էր: Ամեն անգամ աշխատանքի գնալիս նա կնոջը սիրո խոստովանությամբ նամակ էր թողնում:


«Նրանք միմյանց նկատմամբ այնքան լուսավոր զգացմունքներ ունեին: Իսկ երբ տատիկս` Թամարա Հմայակովնան, մահացավ, պապիկս սկսեց իրեն մեղադրել: Նա էր համոզել տատիկին վիրահատության գնալ, քանի որ վատառողջ էր: Վիրահատությունից հետո տատիկի վիճակն ավելի էր բարդացել: Մենք լավ գիտենք, որ պապիկը մեղավոր չէր, սակայն նա այլ կերպ էր մտածում»,-պատմել է Իվան Բաղրամյանը:


Հետաքրքիր է նաև, թե ինչպես են ծանոթացել Հովհաննես Բաղրամյանն ու Թամարա Հմայակովնան: 20-ամյա Հովհաննեսն այն ժամանակ Լենինականում տեսել ու սիրահարվել էր գեղեցկուհի Թամարային: Բայց վերջինը նշանված էր ուրիշի հետ: Տեղի չգրված օրենքները երիտասարդին ոչ մի հնարավորություն չէին թողնում: Այդ ընթացքում նա ստիպված էր մեկնել երկրից: Իսկ Թամարայի ամուսնությունն այդ ընթացքում կարճատև էր եղել. նրա ամուսինը մահացել էր: Երբ Հովհաննես Բաղրամյանն իմացել էր եղելությունը, անմիջապես շտապել էր Թամարայի մոտ: Չնայած կինը հղիության վերջին ամսում էր, սակայն դա երիտասարդ Հովհաննեսին
չկանգնեցրեց: Նրանք ամուսնացան, իսկ նորածին տղայի անունը դրեցին Մովսես:

Պատերազմից հետո Մարշալ Բաղրամյանն ավելի շատ ժամանակ է անցկացնել ընտանիքի հետ: Նա սիրել է ֆուտբոլ, «Արարատ» թիմի երկրպագու էր:

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցԽՄԿԿ XXIV համագումարը
XXIV съезд Коммунистической партии Советского Союза - Sputnik Արմենիա
ԽՄԿԿ XXIV համագումարը


Նրա նախընտրած զբաղմունքներից էր խորոված պատրաստելը, որը հատուկ արարողակարգ էր հիշեցնում:

Մինչև այսօր հատուկ բծախնդրությամբ պահվում են Մարշալ Բաղրամյանի` կնոջն ուղղված նամակները և կոնյակի ու գինու հավաքածուն` հիմնականում  հայկական։ 

Երևանում նրա պատվին անվանակոչվել են մետրոյի կայարանն ու Բաղրամյան պողոտան, որտեղ կանգնեցվել է նաև նրա ձիարձանը: Մարշալի անունով փողոցներ կան նաև Բելառուսի երկու քաղաքներում: Իսկ Մարշալ Բաղրամյանի ծննդավայրում տեղադրված է նրա բրոնզե կիսանդրին:

Լրահոս
0