00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական Ամերիկան. ինչպես են հայերն ապրում ԱՄՆ-ում

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցМеждународный аэропорт Лос-Анджелеса. США
Международный аэропорт Лос-Анджелеса. США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ պաշտոնական տվյալներով` ԱՄՆ-ի տարածքում այսօրվա դրությամբ ապրում է ավելի քան 1.5 մլն հայ

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ամերիկայի հայեր կամ հայկական ծագումով ամերիկացիներ: Այսպես են անվանում ԱՄՆ-ի տարածքում բնակվող մեր հայրենակիցներին: Նրանք բնակություն են հաստատել այնտեղ դարեր առաջ:

Նրանց թվում են նաև այն հայերը, ովքեր Ամերիկա են տեղափոխվել համեմատաբար վերջերս` 90-ականներին:

Ոչ պաշտոնական տվյալներով` ԱՄՆ-ի տարածքում այսօրվա դրությամբ ապրում է ավելի քան 1.5 մլն հայ:

Մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունն ապրում է Կալիֆոռնիայում, իսկ ավելի կոնկրետ` հենց Լոս Անջելեսում, թեև հայեր կան նաև Ամերիկայի այլ նահանգներում: Նրանց հիմնական մասն ԱՄՆ է տեղափոխվել Հայոց ցեղասպանությունից հետո:

Sputnik Արմենիա պորտալը կապ հաստատեց Ամերիկայում բնակվող հայուհի Սվետլանա Աբրահամյանի հետ, ով հաջողությունների է հասել ռազմական ոլորտում: Նա պատմեց, թե ինչպես են հայերն իրենց զգում ԱՄՆ-ում, նաև իր աշխատանքի և ընտանիքի մասին:

Տեղափոխություն

«Իմ հայրը` Գրիգորի Աբրահամյանը, լինելով միջուկային ֆիզիկայի մասնագետ, ԱՄՆ է մեկնել դեռևս 1980 թվականին, քանի որ աշխատանքի հետ կապված տարբեր պայմանագրեր ուներ: Մանկուց լսել եմ հորս պատմությունները. նա պատմում էր, թե ինչ հրաշալի երկիր է Ամերիկան, նաև ասում էր, որ քրտնաջան աշխատելու, ջանք ու եռանդ չխնայելու դեպքում մեծ բարձունքների կարելի է հասնել այնտեղ», — ասաց Սվետլանան:

Նա նշեց, որ հայրն այն ժամանակ շատ բանից հրաժարվեց, որպեսզի ԱՄՆ մեկնի` ընտանիքը պահելու համար:

«Նա ստիպված էր Հայաստանում թողնել կնոջը, աղջիկներին, թոռներին, ընկերներին ու հարազատներին: 2008 թվականին մենք ամբողջ ընտանիքով դիմեցինք «գրին քարտ» ստանալու համար, արդյունքում նամակ ստացանք, որտեղ նշված էին ծնողներիս անունները: Նրանք «գրին քարտ» էին շահել, սակայն իմ անունը չկար: Հայրս որոշեց ինձ էլ ներառելու խնդրանքով նամակ գրել», — պատմեց Սվետլանան:

Մի շարք հարցազրույցներից և քաշքշուկներից հետո Սվետլանային նույնպես թույլատրեցին Ամերիկա մեկնել ծնողների հետ:


«Եվ այսպես… Մենք ընտանիքով տեղափոխվեցինք Մերիլենդ, որտեղ բնակվում էր մեր հեռավոր ազգականներից մեկը, ով խոստացել էր մեզ ամեն ինչում աջակցել առաջին ամիսներին: Ավելի ուշ մենք տեղափոխվեցինք Լոս Անջելես, որտեղ բնակվում էր մայրիկիս ընկերուհին, այնտեղից էլ` Վիրջինիա: Հայրս աշխատանք գտավ այնտեղ, և մենք բոլորս տեղափոխվեցինք: Որտեղ և ապրում ենք մինչ օրս», — նշեց նա:


Կանացի գործ չէ

Սվետլանան ընտրել է  կանանց շրջանում շատ քիչ տարածված մի մասնագիտություն` նա ծառայում է ԱՄՆ-ի զինված ուժերում: «Իմ առաքելությունը  նախկին զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինվորների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է: Իմ ընտանիքում երբեք զինվորականներ չեն եղել, և ես միշտ երազել եմ, որ ընտանիքս ինձնով հպարտանա: Երբեք չեմ ընդունել այն կարծիքը, թե կանայք տղամարդկանցից թույլ են», — ասաց Սվետլանան` շնորհակալություն հայտնելով Հայաստանում գտնվող իր ուսուցչին, ով օգնել և աջակցել է իրեն:

«Ես նրան խոստացել էի զինվորական դառնալ և պահեցի խոստումս: Հավանաբար, ես ԱՄՆ-ի միակ հայուհի զինվորականն եմ: Կանայք պետք է հասկանան ռազմական գործից, սակայն չպետք է մոռանան, որ կին են», — ասաց Սվետլանան:

Հայկական Լոս Անջելեսը

Լոս Անջելեսում մեծ թվով հայեր են բնակվում, և մթնոլորտն էլ այնտեղ զուտ   հայկական է:


«Երբ ես ապրում էի այնտեղ, շրջապատված էի միայն հայերով: Նույնիսկ խանութներում կարելի էր գտնել խորհրդային կոնֆետ, լավաշ, հայկական ծիրան և Ֆրեզնոյից բերած դեղձ: Այնտեղ միշտ հրաշալի տաք եղանակ է: Երբ ես հնարավորություն ունենամ, առանձնատուն կգնեմ և ընտանիքով կտեղափոխվեմ այնտեղ», — ասաց Սվետլանան:


Նա խոստովանում է, որ հայերից շատերն այնտեղ պահպանել են իրենց ազգային ինքնությունը, նույնիսկ տեղի բարքերն ու կենցաղը չեն կարողացել նրանց փոխել:

«Այստեղ այնքան շատ չեն լավ մարդիկ, որքան Հայաստանում: Կարելի է ասել, որ տեղի հայերի շրջանում շատ է ցուցամոլությունը», — նշեց զրուցակիցը:

Ընտանիքն ու հայուհիների գրավչությունը

Իր սերը Սվետլանան գտել է ծովի մյուս կողմում: Սվետլանայի ամուսինն ամերիկացի է: Նրանք միևնույն բնագավառում են աշխատում:


«Նա միանգամից դուր եկավ ծնողներիս, նրանք հարազատի պես ընդունեցին նրան: Ամուսինս նույնիսկ որոշ հայերեն բառեր է սովորել, սակայն մենք հիմնականում անգլերեն ենք շփվում: Երբեմն նա իմ հարցերին հայերեն է պատասխանում, և դա ինձ անչափ ուրախացնում է», — խոստովանեց ամերիկուհին` ավելացնելով, որ ամուսնու հեռախոսի մեջ հայերեն սովորեցնող հավելված է ներբեռնել:


Սվետլանան ասում է, որ իր ամերիկացի ամուսինը հիացած է իր հոր պատրաստած խորովածով, նաև մայրիկի պատրաստած տոլման է շատ սիրում:

Հայ-ամերիկյան ընտանիքը մտածում է երեխաներ ունենալու մասին, ցանկալի է` երեք երեխա:

Պորտալի զրուցակիցը նաև ավելացրեց, որ բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի շնորհիվ հայուհիներն ԱՄՆ-ում համարվում են ամենագրավիչ կանայք:

«Մենք շատ ինքնատիպ ենք, մեր գեղեցկությունը բացառիկ է», — ավելացրեց Սվետլանան:

Մի քիչ պատմություն

ԱՄՆ-ում բնակվող ամենաառաջին հայտնի հայը Մարտին Հայ անունով մեկն էր, ով Ջեյմսթաուն էր ժամանել (Վիրջինիայի նահանգ) 1618 թվականին: Սակայն հայ փախստականների առաջին ալիքն այստեղ եկավ 19-րդ դարի վերջին —  20-րդ դարի սկզբին:

Հայտնի ամերիկահայերից են ամերիկյան գրականության դասական Վիլյամ Սարոյանը, գեղանկարիչ, սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկին, ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը, երգչուհի և դերասանուհի Շերը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, հանրահայտ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանն ու նրա System Of A Down  հանրաճանաչ խումբը (որի կազմում են նաև Դարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը և Ջոն Դոլմայանը)։

Իհարկե, սա Ամերիկան նվաճած հայերի ամբողջական ցուցակը չէ: Հայ ժողովրդի ներկայացուցիչների թվում բազմաթիվ տաղանդավոր և աշխատասեր մարդիկ կան, ովքեր մեծ բարձունքների են հասել տարբեր բնագավառներում, և նրանցից  յուրաքանչյուրը ԱՄՆ-ն նվաճել է յուրովի:

Լրահոս
0