продукты в супермарктете

Հայաստանը պատրաստ է ավելացնել դեպի Ռուսաստան սննդամթերքի արտահանման ծավալները

901
(Թարմացված է 11:58 28.11.2015)
Հայաստանի և հայ արտադրողների առջև նոր հնարավորություններ են բացվել դեպի ռուսական հումքի շուկա ապրանք արտահանելու համար, և այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի և հայ արտադրողների առջև նոր հնարավորություններ են բացվել դեպի ռուսական հումքի շուկա ապրանք արտահանելու համար, և այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել, Sputnik Արմենիա պորտալին ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը։

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամ են ապրում այն բանից հետո, երբ երեքշաբթի Սիրիայում վթարի ենթարկվեց ռուսական Սու-24 ռմբարկուն։ ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտնեց, որ թուրքական սննդամթերքը կարող է փոխարինվել մերձավոր արտասահմանից ստացվող ապրանքով։ Իսկ Ռուսաստանի կառավարությունը հանձնարարեց Ռոսսելխոզնադզորին` Թուրքիայից գյուղմթերքի ներմուծման նկատմամբ ուժեղացնել վերահսկողությունը։


«Հայաստանը պետք է գրավի ռուսական շուկան և արտահանի հնարավորինս շատ ապրանք և գյուղմթերք։ Ձուկ, միս, միրգ, բանջարեղեն. մենք կարող ենք դեպի Ռուսաստան արտահանել ամեն ինչ», – նշեց Բաղիյանը։


Նա միաժամանակ ավելացրեց, որ ռուսական շուկան հսկայական է, և Հայաստանը չի կարող լիովին ապահովել Ռուսաստանի պահանջարկը։

Բաղիյանը դժվարացավ ասել, թե որքան կկազմի արտահանման ծավալը, քանի որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջերս են սրվել, և արտահանման ծավալների մեծացման հնարավորությունն առաջացել է միայն այժմ։

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն իր հերթին նշեց, որ ռուսական շուկան հագեցած է թուրքական արտադրանքով և ապրանքով, հատկապես տրիկոտաժով, և չի կարելի խոսել այն մասին, որ Հայաստանը կարող է փոխարինել թուրքական արտադրողին։

«Պետք է հաշվի առնել, որ Թուրքիայից Ռուսաստան է մատակարարվում թուրինջ և  նարինջ, ինչը մենք չենք կարող ապահովել։ Հայաստանն այս տարի շուրջ 70 հազար տոննա արտադրանք է արտահանել Ռուսաստան, որից 10 հազար տոննա` միայն խաղող», – ավելացրեց Սաֆարյանը։

Ամեն դեպքում, նրա խոսքով, Հայաստանը կարող է Ռուսաստան արտահանել տարեկան շուրջ 100 հազար տոննա գյուղմթերք, սակայն դա ռուսական շուկայի բավականին փոքր տոկոսն է։


«Այդ առումով հազիվ թե կարող ենք վստահաբար ասել, որ եթե թուրքական ապրանքի ու արտադրանքի նկատմամբ արգելք լինի, ապա դեպի Ռուսաստան հայկական մթերքի արտահանումը մի քանի անգամ կմեծանա։ Այդ ամենը կախված չէ Թուրքիայից», – ընդգծեց Սաֆարյանը։


Նրա խոսքերով` հայ ֆերմերներն ու գործարարները կարող են իրացնել այնքան արտադրանք, որքան ունեն։

«Այլ հարց է, եթե մենք կարողանանք որակյալ տրիկոտաժ, հագուստ և կոշիկ արտադրել ռուսական շուկայի համար։ Մենք ունենք գործարան, որը ռուսական կողմի պատվերով կոշիկ է կարում։ Ի դեպ, մեր վարպետները հիանալի կոշիկ են կարում, որը Ռուսաստանում բարձր է գնահատվում։ Ժամանակն է, որ Հայաստանը վերսկսի կոշկակարության ավանդույթը։ Թող Թուրքիան զբաղվի իր խնդիրներով, իսկ մենք պետք է ինքներս գտնենք մեր տեղը», – ավելացրեց Սաֆարյանը։

901
Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

«Մեռած ենք, թաղած չենք». գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

2
(Թարմացված է 18:14 03.03.2021)
Ադրբեջանում հայտնված գերիների ծնողները վրդովված են, ասացին, որ պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

Родственники военнопленных из Ширакской области закрыли выход из здания областной администрации (3 марта 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:

Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:

Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:

«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Родственники военнопленных из Ширакской области закрыли выход из здания областной администрации (3 марта 2021). Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։

2
թեգերը:
ծնող, Գյումրի, Շիրակի մարզ, Ադրբեջան, ռազմագերի, գերի
Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում. 3 մարին, 2021

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

14
(Թարմացված է 18:03 03.03.2021)
Արդեն իսկ երկու փոխմարզպետ է հրաժարական ներկայացրել` միանալով ԳՇ–ի հայտարարությանն ու վարչապետի հրաժարականի պահանջին։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Արմավիրի փոխմարզպետ, պահեստազորի գեներալ–մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից` միանալով Գլխավոր շտաբի` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը` ընթերցելով Ալեքսանյանի հայտարարությունը։

«Պետության առջև ծառացած մարտահրավերները հանրության համախբման, միասնական դաշտի ստեղծման խնդիր են առաջացրել։ Մինչդեռ երկրի իշխանությունը լծված է հանրությունը բաժանելու և պիտակավորելու գործին։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։ Ելնելով ստեղծված իրավիճակից` իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում եմ փոխմարզպետի պաշտոնից»,–նշված է Ալեքսանյանի հայտարարության մեջ։

Ալեքսանյանը, միաժամանակ, իր աջակցությունն է հայտնում արժանավոր բոլոր սպաներին և հատկապես իր զինակից ընկերոջը` Օնիկ Գասպարյանին։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին էլ հայտնի դարձավ, որ բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հեռանում է Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից` միանալով ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։

14
թեգերը:
Հրաժարական, փոխմարզպետ, գեներալ
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Արցախի կառավարության անդամը միջոցառման ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին
«Տավուշ տեքստիլը» միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին. Գեղամ Մանուկյան
Պատերազմին մասնակցած եզդիները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին. Այսեր Իսոյան