Футбольное поле

«Փյունիկ» ակումբը ձմեռային հավաքը Թուրքիայում չի անցկացնի

13
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլի ակումբը հրաժարվել է ուսումնամարզական հավաքներ անցկացնել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Երևանի «Փյունիկ» ֆուտբոլի ակումբը հրաժարվել է ուսումնամարզական հավաքներ անցկացնել Թուրքիայում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այդ առիթով «Փյունիկ» ակումբի նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Վերջին շաբաթում տեղի ունեցած միջազգային իրադարձությունների հետ կապված` «Փյունիկը» հրաժարվում է ձմեռային դադարի ընթացքում ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայի սահմանում: Նախնական բանակցային բոլոր գործընթացները չեղյալ են համարվել: Այլընտրանքային տարբերակները քննարկվում են, որոնց մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»,- ասվում է Հայրապետյանի Facebook-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:

Նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչ էր վթարի ենթարկվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից և ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։

13