Служба национальной безопасности, СНБ

ԱԱԾ. Երևանում վնասազերծված հանցավոր խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով

371
Խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով նրանք կապ են պաշտպանել միմյանց հետ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարբեր ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտված և վնասազերծված հանցավոր խումբն իր զինվածության մակարդակով, անդամների թվով, կազմակերպվածությամբ և ծրագրված հանցագործությունների վտանգավորությամբ, դաժանությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում: Այս մասին հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը։

«Խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակներ իրականացնելու համար, եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերը և պարտականությունները, խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով»,-ասաց Համբարձումյանը:

Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանն անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկել խմբի անդամներին և նրանց գործունեությունը քողարկելու ուղղությամբ։ Խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով նրանք կապ են պաշտպանել միմյանց հետ: Սակայն խմբի գործունեությունը հայտնվել է ԱԱԾ-ի աշխատակիցների տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վնասազերծվել է:

371