Арцах, НКР

Համահայկական դրամահավաքի ժամանակ ավելի քան 10 մլն դոլար է հանգանակվել

210
ԱՄՆ–ի Լոս-Անջելես քաղաքում երեկ երեկոյան մեկնարկած «Մեր տունը» դրամահավաքի շրջանակում հանգանակվել է 10,378,465 ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած հեռուստամարաթոնի` այս տարվա դրամահավաքի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել Արցախի 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին:

Հեռուստամարաթոնը մեկնարկել էր նոյեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 22:00-ին, շարունակվել մինչև առավոտյան ժամը 10:00-ն: Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը հեռարձակվել է Հայաստանի Հանրային, «Արմենիա», «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով և ինտերնետային կապով` www.himnadram.org և www.armeniafund.org կայքերի միջոցով:

2014 թվականի դրամահավաքի ժամանակ հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար:

 

210