00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանցախմբի անդամներից մեկը Հանրային հեռուստաընկերության աշխատակից էր

Բաժանորդագրվել
ՀՀ ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված ենթադրյալ հանցախմբի անդամներից մեկը՝ Արման Հայրապետյանը, վերջին 10 ամսում աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի-Sputnik. ՀՀ ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված ենթադրյալ հանցախմբի անդամներից մեկը՝ Արման Հայրապետյանը, վերջին 10 ամսում աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց հեռուստաընկերության PR մենեջեր Արուսյակ Զախարյանը։

Հ1-ի PR մենեջերի խոսքով՝ Արման Հայրապետյանն աշխատել է որպես արբանյակային հեռուստացանցի համակարգող, եղել է հերթափոխային ռեժիմով աշխատակից, ունեցել է շաբաթը մեկ հերթափոխ:

Sputnik-ի թղթակցի այն հարցին, թե այս միջադեպից հետո արդյո՞ք խստացվել են անվտանգության միջոցները, նա պատասխանեց. «Հեռուստատեսությունում անվտանգությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել։ Պարզապես հիմա ավելի զգոն ենք»։

Արուսյակ Զախարյանը նշեց, որ այժմ հեռուստաընկերությունը հետևում է իրավական գործընթացներին։

«Կարծում ենք, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննության արդյունքում կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Արման Հայրապետյանի առնչությունը դրան»,-ասաց Զախարյանը։

Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25-ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19-ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում և Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0