ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. Արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ստուգման միջոցառում է անցկացվում, Sputnik Արմենիա պորտալին ասաց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Էլինա Ազարյանը։
«Շարժական կլինիկան կաշխատի հինգ օր` սկսած երեքշաբթի օրվանից։ Մասնագետները կարող են ընդունել բոլոր ցանկացողներին 15։00-ից 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Միջոցառման նպատակը ՁԻԱՀ-ի կանխարգելումն է։ Այն անցկացվում է Հանրապետական կենտրոնի բժիշկների հետ համատեղ»,-ասաց Ազարյանը։
Նա նշեց, որ կենտրոնի մասնագետներն արյուն են վերցնում և ախտորոշումն իրականացնում արագ թեստերի օգնությամբ, անալիզների պատասխանը պատրաստ է լինում արյունը հանձնելուց 15 րոպե հետո։
Ազարյանի խոսքով` ակցիայի անցկացման նպատակն է երիտասարդության ուշադրությունը հրավիրել խնդրի հրատապությանը, բարձրացնել իրազեկության մակարդակը։
«Իհարկե, այդ խնդիրը վերաբերում է բոլորին։ Բոլորը պետք է իմանան իրենց կարգավիճակը, եթե պետք է` փոխեն կենսակերպը, անհրաժեշտության դեպքում պաշտպանեն իրենց զուգընկերներին և անպայման վաղ ախտորոշում անցնեն»,- ասաց նա։

Ազարյանն ավելացրեց, որ մահվան դեպքերի մեծ մասի պատճառն ուշ ախտորոշումն է։
«Շարժական լաբորատորիան թույլ է տալիս հետազոտություն անցկացնել Հայաստանի առավել դժվար հասանելի մարզերում, բնակչության խոցելի խմբերում, հատկապես` այն մարզերում, որտեղ մեծ թվով աշխատանքային միգրանտներ կան»,- ասաց Ազարյանը։
Նրա խոսքով` բոլոր հետազոտություններն անցկացվում են անվճար` գաղտնիության և կամավոր ախտորոշման հիման վրա։
Փորձագետները նշում են, որ ներկա պահին իրազեկության մակարդակն ավելի բարձր է, քան տարիներ առաջ։ Միաժամանակ Եվրոպայի համեմատ տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է։
«Եթե անալիզի պատասխանները դրական են լինում, ապա մենք կապ ենք հաստատում մարդու հետ` նրան ՁԻԱՀ-ի կենտրոն ուղղորդելու համար։ Այնտեղ նա պետք է նաև իմունաֆերմենտային անալիզ հանձնի։ Արագ ախտորոշման պատասխաններն այցելուները ստանում են 15 րոպեի ընթացքում»,- նշեց նա։
Շարժական կլինիկա կարող են այցելել և՛ մայրաքաղաքի բնակիչները, և՛ հյուրերը։ Կան քաղաքացիներ, որոնք կանոնավոր կերպով օգտվում են շարժական կլինիկայի ծառայություններից։
Անցած տարի Երևանում շարժական կլինիկայում ստուգվել է 500 մարդ։
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալով` Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիրների թիվը 2015թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 2 194 մարդ, որոնցից 34-ը գրանցվել են 2014թ.-ին։ Սա վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշն է։
ՄԻԱՎ-վարակակիրների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են 1 513 մարդ (69%), միաժամանակ ՄԻԱՎ-վարակակիրների շարքում կա 681 կին (31%)։ ՄԻԱՎ-վարակակիր է համարվում 41 երեխա (1,9%)։
Հայաստանում 1988թ.-ին առաջին ՄԻԱՎ-վարակակրին հայտնաբերելուց ի վեր արձանագրվել է մահվան 382 դեպք։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։
«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։
Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։
«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։
Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը
«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։
Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։
Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը
Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։
Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։
Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։
Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:


