СОБАКА ХОЗЯИН ИГРА

Օգնե՛ք փրկել Հայաստանի կենդանիներին

182
Հայաստանում կենդանիների բռնության տարբեր դեպքեր են գրանցվել` սկսած դանակով հասցված վնասվածքներից, մինչև ծեծ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի- Sputnik. Ամեն օր Հայաստանի փողոցներում բազմաթիվ անտուն կենդանիներ են սատկում և բռնության ենթարկվում, չէ՞ որ երկրում մինչ օրս չկա այնպիսի օրենսդրություն, որն ընդհանուր առմամբ կկանոնակարգեր կենդանիների իրավունքները։ Չկա հասարակական հսկողություն, չկան բացատրական աշխատանքներ` կենդանիների հետ վարվելու թեմայով։

2015թ.-ի հունիսի 1-ից 2016թ.-ի հունվարի 6-ը Հայաստանում ստորագրահավաք է անցկացվում` «Օգնե՛ք փրկել Հայաստանի կենդանիներին» (Help to Save Animals in Armenia!) խորագրով։ Տեքստում նշված է. «Խնդրում ենք ստորագրել խնդրագիրը և օգնել կենդանապաշտպաններին պահանջել կառավարությունից կատարել բոլոր քայլերը և փոխել իրավիճակը կենդանիների ու մարդկանց համար Հայաստանում»։

«Տարիների ընթացքում բռնության տարբեր դեպքեր են գրանցվել` սկսած դանակով հասցված վնասվածներից, մինչև ծեծ»,- Sputnik-ի հետ զրույցում ասաց Հայաստանում «Pro Paws» բրիտանական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը։

Ընդ որում, իրավապաշտպանները ոչ միայն պայքարում են դաժան վերաբերմունքի դեմ, այլև բացահայտում են առաջին հայացքից անվնաս թվացող դեպքերը, որոնք իրականում կենդանիների շահագործման վառ դրսևորումներ են։

Մասնավորապես, ակտիվ բանավեճերի առարկա է դարձել հայտնի դալմատինը, որը ծաղիկների և նվերի առաքման ծառայություններ է մատուցում։ Շանն ու տիրոջը հաճախ կարելի է տեսնել Երևանի Հյուսիսային պողոտայում։

Далматин с цветами
© Sputnik / Скриншот
Далматин с цветами

«Դեպքերից յուրաքանչյուրը պետք է առանձին դիտարկել։ Գոյություն ունի հինգ կետ, ըստ որոնց կարելի է որոշել կենդանին անվտանգության մեջ է, թե ոչ (համապատասխան սնունդ, խնամք և այլն)։ Եվ եթե այդ ամենը կա, ապա կենդանու «շահագործումը» թույլատրելի է»,- նշում է Նարեն։

Հայաստանի կենդանիների պաշտպանները օրինագիծ են մշակել, որըվ հիմնված է կենդանիների պաշտպանության մասին եվրոպական օրենքի վրա։ Օրինագիծն այդպես էլ թղթի վրա է մնացել։ Օրենքը վերաբերում է թե՛ ընտանի, թե՛ անտուն կենդանիներին։ «Ո՛չ կառավարությունը, ո՛չ Հայաստանի Ազգային ժողովը դեռ ոչինչ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ։ Թեև, առաջին հերթին, այդ հարցերով պետք է զբաղվի կառավարությունը»,- կարծում է Նարեն։

«Pro Paws» կազմակերպությունը, բացի խնդրագրից, պատրաստվում է մի շարք միջոցառումներ անցկացնել, որոնցից մեկը կենդանիների վիճակի դիտարկումն է։ Պետք է ուսումասիրվեն նաև կենդանաբանական այգիներում գտնվող կենդանիները։ Դիտարկումը կանցկացվի իրավիճակն ընդհանուր առմամբ պարզելու և հետագա վերլուծություն կատարելու համար։

«Դինգո» կամավորների թիմի տնօրեն և հիմնադիր Օվսաննա Հովսեփյանի խոսքով` Հայաստանում կենդանիներն օրենքով պաշտպանված չեն։

«Կենդանիների շահագործումը ոչ մի կերպ չի պատժվում։ Մենք կենդանիներին կարող ենք օգտագործել ցանկացած նպատակով։ Հաճախ կենդանին դիտարկվում է որպես սեփականություն, ինչ-որ ատրիբուտ։ Նույնիսկ եթե որոշես փրկել կենդանուն տիրոջ ձեռքից, ապա տերը կարող է դատարան դիմել»,- ասում է Հովսեփյանը։

Պետք է նշել, որ Հայաստանում կենդանիների գողության համար քրեական պատասխանատվության դեպքեր դեռ չեն եղել, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ օրեր առաջ ավարտվեց շանը գողանալու աղմկահարույց գործի դատավարությունը։ Դատարանը մեկուկես տարվա ազատազրկման դատապարտեց կենդանիների պաշտպան Յուլիա Դյակովային, որը գողացել է կույր երաժիշտ Յուլիա Դյակովային ուղեկցող շանը և հանձնել ապաստան։

Այսօր շատ երկրներում այլ կերպ են մոտենում նման հարցերին։ Օրինակ` Հոլանդիան, Բոլիվիան, Պարագվայը և Մեքսիկան միացել են եվրոպական 9 երկրից կազմված ցուցակին, որոնք արգելում են ընտանի կենդանիներին «օգտագործել» այնպիսի հնարքներ կատարելիս, որոնք նրանց բնական վարքագծի մաս չեն կազմում և հիմնված են ֆիզիկական ու հոգեբանական բռնության վրա։

 

182
Երևանյան մետրո

Նոր կայարան, վճարման նոր համակարգ․ ինչ ծրագրեր կան Երևանի մետրոպոլիտենում

19
(Թարմացված է 13:23 05.03.2021)
Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Այդ առիթով կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փորձագիտական հանձնաժողովը շարունակում է աշխատանքները մետրոպոլիտենի նոր կայարանի շուրջ, որը կառուցվելու է Աջափնյակ թաղամասում։

«Չեմ ուզում փակագծերը բացել, դեռ աշխատանքները շարունակվում են։ Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել», - ասաց նա։

Նա նաև հայտնեց, որ խոսակցություններ կան նաև վճարման նոր համակարգի մասին, սակայն կրկին շատ շուտ է ժամկետների մասին խոսելը։

Ավետիսյանի փոխանցմամբ՝ 2010-ի մարտից սկսվել է մետրոպոլիտենի վերակառուցման նախագիծը, որի շրջանակում կատարվել են գնացքների լվացման, աշխատակիցների ուսուցման աշխատանքներ։

«Մենք կադրերի խնդիր ունենք։ Երկրում չկա ուսումնական հաստատություն, որը կադրեր կպատրաստի մետրոպոլիտենի համար։ Մենք ապավինում ենք փորձառու աշխատակիցների վրա, որոնք կսովորեցնեն երիտասարդներին», - ասաց նա։

Այս տարի Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 40-ամյակը։ Պատմության մեջ առաջին ու միակ անգամ մետրոն չի աշխատել 2020-ի ապրիլ-մայիսին կորոնավիրուսի պատճառով։

Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

«2019-ին մետրոպոլիտենից մարդիկ օգտվել են 21 միլիոն անգամ, իսկ 2020-ին՝ 11: Գրեթե կեսով նվազել է սպառումը։ Հիմա վերականգնվում են տեմպերը, օրական 50-55 հազար մարդ է սպասարկվում», - ասաց Ավետիսյանը։

Մետրոպոլիտենի հոբելյանը նշվելու է մարտի 7-ին։ Կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, կպարգևատրվեն աշխատակիցները։ Ցուցահանդեսները կայարաններում կլինեն ողջ տարի։

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

Երևանի մետրոպոլիտենը գործարկվել է 1981 թվականին։ Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան։ Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթը, Գործարանայինն ու Չարբախը, վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա։ Գնացքների ժամանման միջակայքը 6,5 րոպե է։

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

19
թեգերը:
մետրո, Երևան, Հայաստան
Ծաղիկներ Եռաբլուրում. արխիվային լուսանկար

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

35
(Թարմացված է 13:06 05.03.2021)
Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ Փոխարենը նա այցելել է Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ու ծաղկեփունջ դրել։

Նշենք, որ Փաշինյանը հուշարձանին մոտեցել է ոտքով, իր աշխատակազմի մի քանի աշխատակիցների ու թիկնազորի ուղեկցությամբ։

Վերջինները լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ու հարցեր ուղղել Փաշինյանին։

Նշենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս Եռաբլուր չի այցելել, նրա անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանին շիրիմին և նրա հայրենի գյուղի հուշարձանի մոտ։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

35
թեգերը:
ծնունդ, Երևան, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Սարգսյան
Ըստ թեմայի
Փաշինյան–Ծառուկյան հանդիպումն այսօր չի կայանա. սպասում են քաղաքական խորհրդի որոշմանը