Задние МИД Армении

Հայաստանի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է անում Եգիպտոս չմեկնել

39
ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից, հորդորում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ խորհուրդ է տալիս քաղաքացիներին զերծ մնալ Եգիպտոս այցելություններից:


«ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից», — գրված է երկրի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ հայտնել էր, որ հոկտեմբերի 31-ին «Կոգալիմավիա» ավիաընկերության` Շարմ էլ Շեյխ — Սանկտ Պետերբուրգ 9268 թռիչքն իրականացնող Airbus-321 օդանավը ահաբեկչության հետևանքով կործանվել է Սինայի թերակղզու տարածքում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

39