Армянское общество Красного креста (АОКК)

Ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել շարքային Անդրանիկ Գրիգորյանին

156
(Թարմացված է 18:49 18.11.2015)
2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. 2015 թ․ նոյեմբերի 18-ին, ժամը 13.30-ին ադրբեջանական կողմը ԼՂՀ-ին է հանձնել պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։

Ղարաբաղյան կողմին Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ։

Ազատազրկման ընթացքում, ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելել է ռազմագերուն՝ դիտարկելու կալանավորման պայմանները, նրա հետ վերաբերմունքը և ապահովելու կապը ընտանիքի հետ: Գործելով որպես չեզոք միջնորդ և իր մանդատի համաձայն ԿԽՄԿ-ն աջակցել է այս գործողությանը ելնելով Ադրբեջանի իշխանությունների վերադարձի որոշման հիման վրա և լիարժեք համագործակցելով բոլոր կողմերի հետ։

Մինչև վերադարձը ռազմագերին հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է իր հոժար կամքով։ Հիմնվելով Ժնեւյան կոնվենցիաներով սահմանված իր մանդատին՝ ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտության հետ կապված տարածաշրջանում գործում է 1992 թ-ից ի վեր։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,  հակառակորդի կողմն է անցելՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Հաջորդ օրը ադրբեջանական լրատվամիջոցները, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, տարածել էին նրա հետ «հարցազրույցը» և «սահմանն անցնելու» պահը։ ԼՂՀ ՊԲ-ն դա կեղծիք էր որակել։

156