здание правительство Армении на площади Республики в Ереване

Որոշվել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներին տրամադրվելիք օգնության չափը

122
Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստում որոշվել է վթարից տուժածներին տրամադրվելիք օգնության չափը

Երևան, 10 նոյեմբերի-Sputnik. Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստում որոշվել է վթարից տուժածներին տրամադրվելիք օգնության չափը։

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի առնչությամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նախագծով նախատեսվում է վթարի հետևանքով զոհվածների ընտանքիներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին` 700 հազարական դրամ, իսկ ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին` 500 հազարական դրամ:

Որոշման նախագիծը ՀՀ Կառավարության հաստատմանը կներկայացվի կառավարության առաջիկա նիստում, գումարը տուժածներին կտրամադրվի  որոշման հաստատումից հետո: 

122