00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լքված հայրական տուն. «Հոգեվարք» ֆիլմն աշխատանքային միգրացիայի բացասական կողմերի մասին է

© ORDFILMКадры из фильма "Агония"
Кадры из фильма Агония - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտագաղթի թեման միշտ էլ արդիական է և շատ ցավոտ: Դատարկված տներ, հանգած օջախներ, կորսված մանկություն ու անօգնական, աչքը որդոց ճանապարհին հառած ծերեր։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Արտագաղթի թեման միշտ էլ արդիական է և շատ ցավոտ: Դատարկված տներ, հանգած օջախներ, կորսված մանկություն ու անօգնական, աչքը որդոց ճանապարհին հառած ծերեր։ 

Հաճախ ընտանիքներ են քանդվում նման ուղևորությունների արդյունքում, այն պատճառով, որ հայրենիքում աշխատավարձը շատ ցածր է, և հնարավոր չէ ընտանիքը պահել: Այս թեման հատկապես արդիական է Հայաստանի սահմանամերձ գյուղերի համար:

«Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության առաջին խաղարկային կարճամետրաժ ֆիլմը հենց այդ մասին է:

© Sputnik / ORDFILMԿադր «Հոգեվարք» ֆիլմից
Кадры из фильма Агония - Sputnik Արմենիա
Կադր «Հոգեվարք» ֆիլմից


Ֆիլմի ստեղծման համար լուրջ աշխատանք է տարվել: Ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմն օր ու գիշեր աշխատում էր, որպեսզի հանդիսատեսին հաղորդի բոլոր անհրաժեշտ զգացմունքները, ինչպես նաև դիտողներին հասցնի այն միտքը, ինչ է նշանակում հեռու լինել հարազատ և արյունակից բարեկամներից:

Ֆիլմը տևում է մոտ 14 րոպե, սակայն կադրերի հզորությունը ստիպում է ցնցվել, արտասվել  ու մտածել այն մասին, թե իրականում ինչն է մեր կյանքում կարևոր. հարազատների կողքի՞ն լինել՝ շրջապատված սիրով և հոգատարությամբ, թե՞ ապրել նրանցից հեռու՝ փող աշխատելու մոլուցքով տարված:

Եվ մի օր հանկարծ լսել, որ ծնողդ հոգին Աստծուն է ավանդել, իսկ դու այդպես էլ չհասցրեցիր նայել նրա աչքերի մեջ, բռնել ձեռքն ու ասել. «սիրում եմ քեզ»…

Աշխարհով մեկ թափառող հոգի

Այս ֆիլմը հիշեցրեց վերջերս Ռուսաստանի Տուլայի շրջանում տեղի ունեցած ողբերգությունը: Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ սարսափելի վթար, որը 8 մարդու կյանք խլեց: Մոսկվա-Երևան երթուղով ընթացող ավտոբուսում ավելի քան 60 մարդ կար, բոլորը Հայաստանի քաղաքացիներ էին:

© ORDFILMԿադր «Հոգեվարք» ֆիլմից
Кадры из фильма Агония - Sputnik Արմենիա
Կադր «Հոգեվարք» ֆիլմից


Հասարակ մարդիկ, ովքեր հայրենիք էին վերադառնում: Ավտոբուսը շրջվեց… Վարորդը ձերբակալվեց, բազմաթիվ ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան: 

Ճակատագիրն այնպես էր տնօրինել, որ նրանցից շատերը ստիպված էին լքել Հայաստանը, Ռուսաստան մեկնել գումար աշխատելու: Այդ օրը նրանք բոլորը տուն էին վերադառնում, որպեսզի տեսնեն հայրենիքն ու հարազատներին:

Մասնավորապես, վթարի հետևանքով զոհված Հակոբ Ալիխանյանն աշխատում էր շինարարության բնագավառում և ֆինանսապես օգնում Հայաստանում բնակվող իր հարազատներին: Սակայն նա զոհվեց ստացած վնասվածքներից՝ այդպես էլ չկարողանալով հասնել ու տեսնել հարազատներին:

Եվ սա միակ դեպքը չէ: Այսպիսի պատմությունները բազմաթիվ են, երբ մարդիկ տարբեր երկրներում են ապրում և երկար տարիներ չեն կարողանում տեսնել հարազատներին: Իսկ գուցե նրանք նոր կյանք են սկսում, որը ստիպում է մոռանալ անցյալը: Հենց այնպես… տարվա ընթացքում մի քանի հեռախոսային զանգ և սկայպով զրույցներ ծնողների հետ, և «քաղաքացիական պարտքը» համարում են կատարված:

Կա՛նգ առ, ակնթարթ


Վերադառնալով ֆիլմի սյուժեին՝ հարկ է նշել, որ «Հոգեվարքը» միայն հայկական իրականության մասին չէ: Գրեթե յուրաքանչյուր երկրում կարելի է գտնել այնպիսի ընտանիքներ, որոնց անդամները մեկնել են գումար աշխատելու հայրենիքի սահմաններից դուրս:

© ORDFILMԿադր «Հոգեվարք» ֆիլմից
Кадры из фильма Агония - Sputnik Արմենիա
Կադր «Հոգեվարք» ֆիլմից


Ֆիլմը հինգ զավակ ունեցող տարեց զույգի մասին է, ընտանիքի հայրը, անկողնում մահամերձ պառկած, սպասում է նրանց գալուն: Սակայն երեխաներից ոչ մեկն այդպես էլ չեկավ ծեր ծնողներին տեսության: Նա մահացավ՝ սպասելով իր երեխաներին ու նրանց մասին հիշողություններով:

Ֆիլմը նկարահանված է «կամերշպիլե» ժանրում (կամերային դրամա): Գլխավոր դերերում նկարահանվել են Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Հրաչյա Աշուղյանն ու վաստակավոր արտիստ, դերասանուհի Գրետա Մեջլումյանը:

Լրահոս
0