00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալական ավիաընկերության ամսագիրն անդրադարձել է Հայաստանին

© Andrew BehesnilianМонастырь Хор Вирап
Монастырь Хор Вирап - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իտալական «AlItalia» ավիաընկերության «Ulisse» ամսագրի նոյեմբեր ամսվա համարում Հայաստանի վերաբերյալ անգլերենով և իտալերենով հոդված է հրապարակվել

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Իտալական «AlItalia» ավիաընկերության «Ulisse» ամսագրի նոյեմբեր ամսվա համարում Հայաստանի վերաբերյալ անգլերենով և իտալերենով հոդված է հրապարակվել:  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է հոդվածը՝ որոշակի կրճատումներով:

«Ulisse»-ի հայաստանյան ճանապարհորդությունը սկսվում է Երևանից՝ երկրի սրտում գտնվող մայրաքաղաքից՝ Արարատ լեռան հսկողությամբ,  գագաթ, որի վրա, ըստ ավանդության, մեծ ջրհեղեղից հետո իջել է Նոյյան տապանը: Երևանը երեք միլիոն հայերի մեկ-երրորդի հայրենիքն է. քաղաքը Հռոմից ավելի հին է (հիմնադրվել է Ք.ա. 782թ.) և մարմնավորում է այս ժողովրդի ունակությունը՝ ապրելու դինամիկ ներկայում՝ առանց մոռանալու պատմությամբ հարուստ անցյալը, որի վկան էր Ուրարտուի հին հայկական թագավորությունը՝ Էրեբունի ամրոցը և Կարմիր բլուրը: Քաղաքի սիրտը Հանրապետության հրապարակն է՝ շրջապատված կառավարական շենքերով և Հայաստանի պատմության պետական թանգարանով: Նրանց տպավորիչ տեսքը, որը խորհրդային ժամանակներից մնացած արձագանք է հիշեցնում, մեղմացնում են շատրվանները, որոնք երեկոյան ժամերին անցորդներին հիացնում են լուսային և ձայնային խաղերով: Քաղաքի ամենատպավորիչ վայրերից է Կասկադը՝ հսկայական աստիճաններ, որոնք նաև ժամանակակից արվեստի վայր են՝ աստիճանահարթակներում տեղադրված իրենց արձաններով և արվեստի գործերով:

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՀանրապետության հրապարակ
Города мира. Ереван - Sputnik Արմենիա
Հանրապետության հրապարակ


Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: 2015թ. լրանում է հայ ժողովրդի ողբերգության 100-ամյա տարելիցը:

«Վերնիսաժը» քաղաքի տոնավաճառն է: Այստեղ շաբաթ-կիրակի օրերին կարելի է գտնել հայկական արվեստի ամենատարբեր նմուշներ՝ դուդուկից (ավանդական ծիրանափող) մինչև խորհրդային շրջանի շքանշաններ կամ ցարական Ռուսաստանի ոսկերչական իրեր:

Գիշերային Երևանն աղմկոտ է: Քաղաքի երիտասարդությունը երեկոյան ժամերին հավաքվում է Օպերայի և Հանրապետության Հրապարակի շրջակայքում, բայց Երևանը անվտանգ, խաղաղ քաղաք է, իսկ տաքսիները քաղաքով շրջագայելու լավագույն տարբերակն են՝ հարմարավետ, արագ և իսկապես էժան:

© Sputnik / Ани ЛипаритянՏոն Երևանում
Выставка-продажа у крепости Эребуни - Sputnik Արմենիա
Տոն Երևանում


Հայերի բնատուր քաղաքավարությունը և հյուրասիրությունը լրացվում են հարմարավետությամբ և ծառայությունների միջազգային ստանդարտներով, որոնք տրամադրում են մի շարք միջազգային հյուրանոցները:
 
Երևանից կես ժամվա հեռավորության վրա է գտնվում Էջմիածինը՝ Հայ առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական կենտրոնը: Այստեղ քրիստոնյա համայնքի արմատները հասնում են շատ վաղ շրջանների. 301թ.՝ նույնիսկ Հռոմից էլ առաջ, քրիստոնեությունն ընդունվեց Հայաստանում որպես պետական կրոն:

Մայրաքաղաքից ոչ հեռու Գառնին և Գեղարդն են՝ երկու հարևան գյուղեր, առաջինը 1-ին դարի գեղեցիկ հելլենիստական տաճարով՝ նվիրված Միհր աստծուն, երկրորդը՝ ժայռի մեջ վարպետորեն կառուցված 4-րդ դարի եկեղեցով:
 
Մյուս կողմից, մեկնելով դեպի հարավ, առաջին կանգառը Խոր Վիրապում է: Գտնվելով Մեծ լեռան ստորոտին, Արարատի շրջանում, սա այն վայրն է, որտեղ հայոց թագավոր Տրդատ 3-րդը Գրիգոր Լուսավորչի կողմից մկրտվեց որպես քրիստոնյա: Դրանից առաջ Սուրբը 15 տարի բանտարկված էր այդ հորի մեջ, որը մինչ օրս հնարավոր է տեսնել:

CC BY-SA 3.0 / Areg Amirkhanian / Etchmiadzin CathedralՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Эчмиадзинский монастырь - Sputnik Արմենիա
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Հայաստանի միջով մեքենայով ճանապարհորդելը չափազանց ակնահաճո է՝ մարդու կողմից չդիպչած հարթավայրեր, անտառներում գյուղական շինություններ, ճանապարհի եզրերի խոտի դեզեր:

Հեղինակն առաջարկում է մեկ օրը տրամադրել Ջերմուկին՝ Վայոց Ձորի մարզում, որից ոչ շատ հեռու է գտնվում Արենին՝ հայկական գինիների հայրենիքը և աշխարհի հնագույն՝ Քրիստոսից երեք հազարամյակ առաջ թվագրվող գինեգործական կենտրոններից մեկը:

Փոքր-ինչ ավելի հարավ՝ Սյունիքի մարզում է գտնվում Տաթևի միջնադարյան կենտրոնը: Հին վանքը միանում է հիմնական մայրուղուն աշխարհի ամենաերկար՝ 5 կիլոմետրանոց ճոպանուղով. 15 րոպեանոց ուղևորության ընթացքում կարելի է տեսնել կիրճի տեսարանը՝ բազմաթիվ եկեղեցիների ավերակներով և այլ կառույցներով:

© Photo : official site of Tsaghkadzor ropewayԾաղկաձոր
Цахкадзор - Sputnik Արմենիա
Ծաղկաձոր

 
Լեռների սիրահարների համար երկրի լավ առաջարկներ ունի երկրի հյուսիսը: Կոտայքի մարզում է Ծաղկաձորը, որը ձմռանը դահուկորդների սիրված վայրն է:

Հայաստանն իրոք արժե այցելել՝ պարզապես բացահայտելու համար ժողովրդի բացառիկ հյուրասիրությունը և երկրի յուրահատուկ ժառանգությունը:

Լրահոս
0