00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ողջ ճշմարտությունը հայ կանանց և աղջիկների մասին

© Sputnik / А. Экекян / Անցնել մեդիապահոցКартина художника Григоряна "Армянка из Эрзерума"
Картина художника Григоряна Армянка из Эрзерума - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի ամերիկյան հայտնի կայքերից մեկը գրել էր, որ աշխարհի ամենացանկալի կանայք հայուհիներն են: Անշուշտ, վիճելն անիմաստ է, որովհետև բնությունը հայուհիներին օժտել է գայթակղիչ բարեմասնություններով, իսկ հայուհիներն էլ սիրում են հետևել իրենց արտաքինին՝ մշտապես խնամելով առատ վարսերն ու նուրբ մաշկը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի- Sputnik. Մարդիկ սիրում են իրենց առանձնացնել ըստ ազգությունների, բնավորության գծերի ու յուրահատկությունների, ու վերջին տարիներին լայն կիրառություն են ստացել «ազգային մտածելակերպ» և «խառնվածք» տերմինները:

Այս հոդվածում Sputnik Արմենիան կդիտարկի, թե ինչ առանձնահատկություններ և մտածելակերպ ունեն հայուհիները:

Հայուհիների արտաքինը

Հայ աղջիկների ճնշող մեծամասնությունը դարչնագույն աչքեր, շագանակագույն կամ սև վարսեր ունի: Սակայն հանդիպում են նաև կապույտ, կանաչ և մոխրագույն աչքերով հայուհիներ:

Հայաստանում թխահեր աղջիկների կողքին կարող են հանդիպել շիկահեր, կարմրահեր և խարտյաշ մազերով հայուհիներ:

Հարկ է նշել, որ այս տարի ամերիկյան հայտնի կայքերից մեկը գրել էր, որ աշխարհի ամենացանկալի կանայք հայուհիներն են: Անշուշտ, վիճելն անիմաստ է, որովհետև բնությունը հայուհիներին օժտել է գայթակղիչ բարեմասնություններով, իսկ հայուհիներն էլ սիրում են հետևել իրենց արտաքինին՝ մշտապես խնամելով առատ վարսերն ու նուրբ մաշկը:

Թող մեծամտություն չթվա, բայց տգեղ հայուհիներ չկան, ու եթե անգամ ոմանք այնքան էլ անթերի գեղեցկություն չունեն, միևնույն է՝ դա չի խանգարում, որ նրանք կյանքում մեծ հաջողությունների հասնեն:

Բնավորությունը

Այս դեպքում չի կարելի միանշանակ գնահատական տալ: Հայուհիները տարբեր դաստիարակություն են ստանում, մեծանում են տարբեր ընտաիքներում և երկրներում: Աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում հայկական համայնքներ կան, ինչը կարևոր դեր է խաղում անձի ձևավորման և կայացման գործում: Եվ կախված այն հանգամանքից, թե որտեղ է ծնվել ու մեծացել հայուհին, նա ոչ միայն ներքին հատկանիշներով, այլ նույնիսկ արտաքինով նմանվում է տեղացի կանանց:

Սա բնական է, քանի որ այդ հարցում մեծ դեր են խաղում երկրի մշակույթը, բարքերն ու ավանդույթները:

Շատ երիտասարդ հայուհիներ կաշկանդված են և ամաչկոտ, ինչը նույնպես բացատրվում է  ընտանիքում տիրող պահպանողական հայացքներով:

Չնայած ավագ սերնդի ներկայացուցիչների և տղամարդկանց նկատմամբ ունեցած հարգանքին ու հնազանդությանը՝ հայուհիներից շատերը նաև պաշտպանվել գիտեն:

Նրանք զիջող են ու հնազանդ այնքան ժամանակ, քանի դեռ ոչ ոք նրանց հունից չի հանել: Կարող են լինել տաքարյուն, բռնկվող, քմահաճ և համառ: Թեև պետք է նշել, որ այս մակդիրները բնորոշ են Երկիր մոլորակում բնակվող բոլոր կանանց և աղջիկներին:

Հայուհիներն առանձնանում են իրենց մաքրասիրությամբ:

Իդեալական կին

Հայուհին աշխատասեր է. եթե դուք հայուհու տուն այցելեք, կտեսնեք, որ ամեն ինչ մաքուր է, կոկիկ, երեխաները՝ կուշտ, ամուսինը՝  գոհ և բավարարված: Հայ կնոջ կյանքում հատուկ տեղ է զբաղեցնում երեխան: Նա հանուն հարազատների պատրաստ է ցանկացած զոհողության:

Հայ կնոջ համար պատվի հարց է հյուրասիրությունը, սեղանի բազմազանությունն ու հյուրերի կարծիքը: Հայկական ընտանիքներից քչերն են ընթրում դրսում. հայկական ընտանիքում իսկական արարողակարգ է միասին ընթրելն ու տանտիրուհու համեղ կերակուրները գովերգելը:

Շատ հայ տատիկներ թոռնիկների համար իրենք են հագուստ կարում, տաք իրեր գործում: Ոչ մի հայ տատիկ ձեզ թույլ չի տա, որ իր տնից հեռանաք առանց հյուրասիրության:

Բայց լինում է նաև այնպես, որ այդ անգնահատելի առանձնահատկությունները երբեմն խանգարող հանգամանք են դառնում: Կան տղամարդիկ, որոնք չեն գնահատում նման նվիրվածությունը և աշխատասիրությունը: Ուստի պետք է մտածել այն մասին, որ առաջին հերթին պետք է սիրել սեփական անձը, իսկ հետո՝ մյուսներին:

Եվ վերջում…

Այսօր հայուհիները հայտնի են աշխարհում: Չենք թվարկի այն գեղեցկուհիների անունները, որոնք նվաճել են հայտնի տղամարդկանց սրտերը:

Պետք է նշել, որ հայուհիները շատ կարդացած են, կիրթ և ինտելիգենտ: Հենց այդ պատճառով էլ աշխարհի տարբեր անկյուններում շատ հայուհիներ կարողացել են բարձունքներ նվաճել բժշկության, գիտության, նորաձևության և մշակույթի ոլորտներում:

Լրահոս
0