СПУТНИК_Пассажирский автобус перевернулся под Тулой. Кадры с места ДТП

Վթարված ավտոբուսի վարորդը կալանավորվել է, վթարի պատճառները հայտնի կդառնան ավելի ուշ

192
Տուլայի դատարանը նոյեմբերի 4-ին կալանքի տակ վերցրեց Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի– Sputnik. Տուլայի դատարանը նոյեմբերի 4-ին երկամսյա կալանքի տակ վերցրեց Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին, հաղորդում է news.am-ը

Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:

ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով այս պահին Մոսկվայում է, լրագրողներին ասել է, որ վթարի վարկածների մասին կխոսի Երևան վերադառնալուց հետո։


«Այդ հարցերին կպատասխանենք Երևանում, հիմա մարդկանց վիճակն է կարևոր, մենք հիվանդանոցներում այցելում ենք տուժածներին»,- ասել է նա։


Ավտովթարից տուժած ուղևորները Երևան կվերադառնան Հայաստանից ՌԴ մեկնած պատվիրակության հետ նույն ինքնաթիռով։

Նախարարը նշեց նաև, որ զոհերի ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցերը դեռ չեն քննարկել։


«Այս պահին քննարկումներ են գնում՝ տուժածներից  ովքեր մեկնեն, ովքեր շարունակեն հիվանդանոցում բուժումը։ Ունենք ծանր հիվանդներ, հիմա միայն քննարկվում է մարդկանց վիճակը, Հայաստան տեղափոխվողների հարցը։ Վաղը բոլորս միասին նույն ինքնաթիռով կվերադառնանք Հայաստան»,- նշել է նախարարը։ 

Ավտովթարը տեղի է ունեցել Տուլայի մարզի տարածքում։ Մոսկվա–Երևան ավտոբուսում գտնվել է ավելի քան 60 մարդ, բոլորը` Հայաստանի քաղաքացիներ։ Վթարի հետևանքով մահացել է ութ մարդ, տուժել 48–ը, որոնցից 11–ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

 

 

192