00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մատվիենկոն կողմ է, որ ԵՏՄ երկրների միջտարածաշրջանային համաժողով գումարվի

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցЗаседание Совета Федерации РФ
Заседание Совета Федерации РФ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում ընթանում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության խորհրդի և դաշնային նախարարությունների ղեկավարները, Հայաստանի կառավարության և նախագահի աշխատակազմի անդամները, երկու երկրների շրջանների ղեկավարները

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի– Sputnik. Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է ԱՊՀ տարածաշրջանների համաժողովի հետ մեկտեղ ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջտարածաշրջանային համաժողով։

Երևանում նոյեմբերի 2–ին մեկնարկել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության խորհրդի և դաշնային նախարարությունների ղեկավարները, Հայաստանի կառավարության և նախագահի աշխատակազմի անդամները, երկու երկրների շրջանների ղեկավարները։ Համաժողովի գործնական ծրագրի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի էներգետիկայի, զբոսաշրջության, երիտասարդության հետ աշխատանքի և այլ ոլորտներում փոխազդեցության խորացման հարցեր են քննարկվում։

«Մոտ ապագայում նոր հարթակ կհայտնվի բազմակողմանի համագործակցություն կառուցելու համար։ Դա ԱՊՀ երկրների տարածաշրջանների առաջին համաժողովն է, որը նախատեսված է անցկացնել 2016թ.–ի երկրորդ կեսին։ Կարծում եմ, որ օրակարգում կարող է լինել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջտարածաշրջանային համաժողովը»,– ասել է Մատվիենկոն։

Նրա խոսքով` ԵՏՄ–ի անդամակցությունը Ռուսաստանի և Հայաստանի համար արագ զարգանալու նոր հնարավորություններ է բացում։

«Դրա համար մենք պետք է շատ ջանքեր գործադրենք։ 2016թ.–ին ԵՏՀ–ի ղեկավարությունը կանցնի Հայաստանին, որը պատասխանատվություն կվերցնի մեր ինտեգրացիոն միավորման մեջ առաջընթաց գրանցելու համար»,– ասել է Մատվիենկոն։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ համաժողովը դարձել է արդյունավետ հարթակ երկու երկրների դաշնակցային փոխգործակցության միջտարածաշրջանային մակարդակով հարցերի ամենալայն շրջանակի բաց քննարկումների համար։

«Միջտարածաշրջանային կապերի ամրապնդումը նպաստում է գործնական հարցերի լուծմանը, խթանում ներդրումների ներգրավումը և նորարարությունների աճը: Տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ընդհանուր ներուժը, և նրա աշխատանքը հնարավորություն է տալիս վերացնել շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության համար: Գրեթե մեկ տարի գործող Եվրասիական տնտեսական միությունն իրեն դրսևորել է որպես խոստումնալից ինտեգրացիոն միավորում, որն ունի աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման մեծ ներուժ»,– ասել է Աբրահամյանը:

Համաժողովի ընթացքում ընթերցվել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ուղերձները։ Մասնավորապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նամակում նշվում է, որ հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները հետևողականորեն զարգանում են` ընդգրկելով փոխշահավետ համագործակցության տարբեր ոլորտներ` քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական և մարդասիրական։

«Մեր շրջանների ապակենտրոնացված համագործակցությունը ներդաշնակ լրացնում է երկկողմ ռազմավարական համագործակցության գունապնակը` հաշվի առնելով արդեն անցկացված համաժողովների արդյունքները, որոնց ընթացքում ստորագրվել են շատ համաձայնագրեր։ Այդ աշխատանքի տեսանելի արդյունքներն են միջտարածաշրջանային կապերի ամրապնդումը, համատեղ նախագծերի իրագործումը, ներդրումների ներգրավումը։ Մտնելով ԵՏՄ` մեր երկրները նոր քայլ են կատարել փոխշահավետ գործընկերության ուղղությամբ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օգտագործենք միության լայն հնարավորությունները հանուն երկու ժողովուրդների բարօրության»,– ասվում է ուղերձում։

Վլադիմիր Պուտինն իր նամակում ընդգծել է, որ նման համաժողովների անցկացումը բարի ավանդույթ է դարձել և լավ հնարավորություն է տալիս պետական իշխանությունների, հասարակական, գիտական, գործարար օղակների ներկայացուցիչների մասնակցությամբ բովանդակալից երկխոսություն անցկացնելու համար։

«Այսօր Ռուսաստանն ու Հայաստանն ակտիվ մասնակցում են ինտեգրացիոն գործընթացներին, որոնք կոչված են ապահովել ազգային տնտեսությունների վերելքը, դրանց մրցունակության բարձրացումը, մարդկանց կենսակերպի բարելավումը։ Ուստի ներկա համաժողովի թեման` «Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ», առանձնապես արդիական է։ Հույս ունեմ, որ քննարկումների ընթացքում մշակված գաղափարները կնպաստեն նոր նախագծերի և ռուս–հայկական երկխոսության հետագա զարգացմանը»,– նշվում է նամակում։

Լրահոս
0