Хеллоуин

Սարսափելի ուրախ. տոնում ենք Հելոուինը Հայաստանում

1488
Արևմտյան արմատներ ու ծագում ունեցող` կախարդների, ուրվականների, զոմբիների, գիշերային մղձավանջների և այլ «սահմռկեցուցիչ» երևույթներին նվիրված այս տոնը հայտնի է ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում, սական վերջին ժամանակներում այն սկսել են նշել նաև Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Արևմտյան արմատներ ու ծագում ունեցող` կախարդների, ուրվականների, զոմբիների, գիշերային մղձավանջների և այլ «սահմռկեցուցիչ» երևույթներին նվիրված այս տոնը հայտնի է ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում, սական վերջին ժամանակներում այն սկսել են նշել նաև Հայաստանում:

Մի փոքր պատմություն

Հելոուինը (անգլ. Halloween, All Hallows' Eve կամ All Saints' Eve) ժամանակակից տոն է, որը սկիզբ է առնում Իռլանդիայում և Շոտլանդիայում բնակվող հին կելտերի ավանդույթներից: Այս տոնը անգլալեզու երկրների դասական տոներից է, որը սարսափի և չարիքի սիրահարները նշում են  հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը, և այն չի համարվում ոչ աշխատանքային օր: XX դարի վերջից գլոբալիզացիայի գործընթացի արդյունքում Հելոուինը ու այդ տոնի ատրիբուտիկան մեծ տարածում գտան նաև Եվրոպայի և ԱՊՀ ոչ անգլալեզու երկրներում:

Հելոուինը ոչ պաշտոնապես տոնում են նաև այլ երկրներում, որոնք սերտ մշակութային կապեր ունեն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ, օրինակ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Օվկիանիայի մի շարք երկրներում: Անկախ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների` այս տոնի հանդեպ ունեցած  բացասական վերաբերմունքին, երիտասարդներն այդ օրը փողոց են դուրս գալիս զվարճանալու: Սուրբ Հովհաննես եկեղեցու առաջնորդ Շմավոն քահանա Ղևոնդյանը Sputnik Արմենիա պորտալին պատմեց Հելոուինի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշման մասին:

«Մեր եկեղեցին չի ընդունում այս տոնը, քանի որ այն ոչ մի ընդհանուր բան չունի քրիստոնեության հետ, անկախ այն բանից, որ տոնը կոչվում է բոլոր սրբերի տոն», — նշեց նա: Քահանան ավելացրեց, որ այդ տոնն իր մեջ ոչ մի ուրախալի և բարի խորհուրդ չունի:  «Այն լցված է չարությամբ և զարհուրելի կերպարանք ունի: Տոները ստեղծվում են մարդկանց հոգիները լուսավորելու և ուրախացնելու համար: Իսկ այս մեկը լրիվ հակառակ ազդեցություն ունի», — ավելացրեց հայր Շմավոնը:

Երևի այդ տոնը ստեղծել են նրանք, ովքեր վախենում են մահից, ուրվականներից, մեռելներից, մի խոսքով այն ամենից, ինչը վախ է առաջացնում: Վախը հաղթահարելու լավագույն միջոցը` ծիծաղել այն բանի վրա, ինչն էլ հենց առաջացնում է այդ զգացողությունը: Իհարկե, հենց այն տպավորությունն է ստեղծվում, որ այս տոնը ստեղծել են մահից, ուրվականներից և հանգուցյալներից և այլ նման երևույթներից վախեցողները: Սակայն, ամեն դեպքում, եթե այս տոնը շատերի մոտ դրական հույզեր է առաջացնում, ապա այն անհրաժեշտ է նշել` չանցնելով թույլատրելիի սահմանը:

Դիմակահանդե՞ս, թե± մեղք

Хеллоуин
© Sputnik / Jane Igi
Հելոուին


Sputnik Արմենիա պորտալը 18-30 տարեկան երիտասարդների շրջանում հարցում  անցկացրեց, և պարզվեց, որ շատերն են Հայաստանում նշում այս տոնը, որպեսզի բարձրացնեն իրենց տրամադրությունը, զվարճանան և լավ ժամանակ անցկացնեն ընկերների հետ: Բնականաբար, Հայաստանում Հելոուինը տոնում են հիմնականում երիտասարդները: Զվարճանքների տարբեր հաստատությունները հրավիրում են հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը նշելու սարսափելի ուրախ այս տոնը: Իհարկե, հաստատությունների տերերը, մասնավորապես, մայրաքաղաքում, այս տոնը նշում են` ելնելով զուտ շահադիտական նպատակներից: Կազմակերպել տոնակատարությունը, թեմատիկորեն զարդարել սրահը, ընդունել հաճախորդներին և գումար աշխատել: Ընդ որում նմանատիպ ոչ հայկական տոնի կազմակերպումը բոլորովին էլ չի նշանակում, որ ակումբի, փաբի կամ ռեստորանի տերը բարեպաշտ քրիստոնյա չէ:

Ինչպես ասում են` ամեն ինչ հանուն ժողովրդի: Սակայն արդարացված է երիտասարդների այս տոնը նշելու ցանկությունը, քանի որ Հելոուինը միակ արևմտյան տոնը չէ, որն ընդունված է հայերի կողմից: Հայաստանում նաև մեծ շուքով նշվում է բոլոր սիրահարների` Սուրբ Վալենտինի տոնը: Սակայն այն նույնպես ո´չ պետական, ո´չ էլ ավանդական մեր տոներից է: Պարզապես մարդու հոգին տոն է ուզում: Այս ամենն առավել քան բացատրելի երևույթներ են` մարդիկ մտնում են համացանց, տեսնում մյուսների այդ տոնական տրամադրվածությունը, զգեստները, զարդարանքներն ու նույնպես ցանկանում մասնակցել խրախճանքին:

Իսկ ինչու՞ ոչ: Համենայն դեպս, Հայաստանում երեխաները չեն քայլում փողոցներում և զամբյուղներով կոնֆետներ խնդրում բնակիչներից, որոնք իրենց տներն ու բնակարանները զարդարում են սարդոստայներով, կմախքներով և այլ վախ առաջացնող տարրերով: Շատ խանութներում մեկ-երկու շաբաթ առաջ սկսվում է, այսպես կոչված, «հելոուինյան» ատրիբուտիկայի վաճառքը, որպեսզի գրավեն հաճախորդների ուշադրությունը: Իսկ մարդիկ ուրախ են, քանի որ դդումները, մոմերն ու վհուկների և ուրվականների արձանիկները գնում են պարզապես զվարճանալու համար: Ամենակարևորն այն է, որ տոնը տոն մնա և հետագայում բացասական ազդեցություն չունենա այս տոնը նշողների հոգեբանության և վարքագծի վրա:


1488
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

5
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

5
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

23
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

23
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է