00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան - Ճապոնիա. հարաբերությունների նոր փուլ արվեստում

© Sputnik / Асатур ЕсаянцЯпонская художница Мидзуэ Тагаки
Японская художница Мидзуэ Тагаки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Էյբիք» հայ-ճապոնական կազմակերպությունը` համագործակցելով ճապոնական GalleryGinza 1 Chome պատկերասրահի հետ, արդեն տասը տարի Ճապոնիայում և Հայաստանում կազմակերպում է անհատական և կոլեկտիվ ցուցահանդեսներ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Ավանդույթից արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես կանցկացվի հոկտեմբերի 22-23-ը Երևանի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Էյբիք» հայ-ճապոնական կազմակերպության ղեկավար Վարդիթեր Հարությունյանը:


«2006 թվականից համագործակցելով ճապոնական GaleriaGinzaIChome ցուցասրահի հետ, մասնավորապես, տնօրեն Մակի Միկիկոյի հետ, մենք ժամանակ առ ժամանակ ցուցահանդեսներ ենք կազմակերպում Հայաստանում և Ճապոնիայում: Այս տարի ցուցահանդեսը նվիրված կլինի Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացմանը, որը գործում է այս տարվա հունվարից», — նշեց Հարությունյանը:


Նրա խոսքով` Ճապոնիայում մարտին նմանատիպ ցուցահանդես է անցկացվել, որին մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ճապոնացի արվեստագետներ:

«Վաղը` հոկտեմբերի 22-ին, Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես, իսկ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ատեղծագործության կենտրոնում հոկտեմբերի 23-ին տեղի կունենա երկրորդ ցուցահանդեսի բացումը», — ասաց Հարությունյանը:

Մակի Մակիկոն իր հերթին նշեց, որ բոլոր արվեստագետներից, որոնք երբևէ ցուցահանդես են անցկացրել Տոկիոյում գտնվող իր ցուցասրահում, ընտրվել է 21 մասնակից:


«Ցուցահանդեսի յուրաքանչյուր մասնակից կներկայացնի չորս աշխատանք: Մենք ընտրում ենք այն ստեղծագործությունները, որոնք թույլ կտան հայ այցելուին ծանոթանալ ճապոնական մշակույթին, ավանդույթներին և ժամանակակից արվեստին», — նշեց Միկիկոն:


Հայաստանում ցուցահանդեսին երկրորդ անգամ մասնակցող Միձուե Տագակին իր հերթին նշեց, որ ցանկանում է հանդիսատեսին փոխանցել այն գույները, որոնք տեսանելի չեն մարդու համար:

«Այս անգամ ես կներկայացնեմ իմ «Շարժում» աշխատանքը: Խոսքը մոր արգանդում երեխայի շարժման մասին է: Երբ սաղմը սկսում է ձևավորվել, էներգիա է առաջանում: Հենց այդ էներգիան էլ շարժում է ծնում», — նշեց Տագակին, ով հիմնականում յուղաներկով է աշխատում:

© Sputnik / Асатур ЕсаянцGaleriaGinzaIChome ցուցասրահի տնօրեն Մակի Միկիկո
Директор японского павильона Galeria Ginza I Chome Маки Микико - Sputnik Արմենիա
GaleriaGinzaIChome ցուցասրահի տնօրեն Մակի Միկիկո


Նկարիչ Արա Հայթայանը նշեց, որ մեկ տարի առաջ ինքն ու իր գործընկերները` հայ և ճապոնացի արվեստագետները, որոշեցին միավորել ջանքերը, որպեսզի Հայաստանում ներկայացնեն ճապոնական ժամանակակից արվեստը, Ճապոնիայում էլ հայկականը` ավելի լայն ձևաչափով:

Քանդակագործ Աշոտ Հարությունյանն ավելացրեց, որ հայերն ու ճապոնացիները հետաքրքրված են միմյանց ժամանակակից և ավանդական արվեստով, ինչպես նաև երկու կողմերին հետաքրքրում է ժամանակակից եռաչափ արվեստը և այս կամ այն արվեստի գործի ստեղծման համար տարբեր նյութերի օգտագործումը:

Ինչպես ասված է Հայաստանի մշակույթի նախարարության կայքում, «Էյբիք» հայ-ճապոնական կազմակերպությունը, համագործակցելով ճապոնական GalleryGinza 1 Chome պատկերասրահի հետ, արդեն տասը տարի Ճապոնիայում և Հայաստանում կազմակերպում է անհատական և կոլեկտիվ ցուցահանդեսներ:

Ցուցահանդեսների նպատակը արվեստի հայ երկրպագուներին Ճապոնիայի ժամանակակից գեղագիտությանը, ինչպես նաև Ճապոնիայի հասարակությանը` հայկական արվեստին ծանոթացնելն է:

Ցուցահանդեսին իրենց աշխատանքները (գեղանկարչություն, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ) կներկայացնեն 21 ճապոնացի և 9 հայ արվեստագետներ: Ցուցահանդեսն անցկացվելու է հոկտեմբերի 23-30-ը:

Լրահոս
0