Саперы инженерных войск Южного военного округа. Архивное фото

ՀՌՕ-ի դիպուկահարները մարտավարական զորավարժություններ են անցկացնում

53
(Թարմացված է 14:37 21.10.2015)
Զորավարժությունների ընթացքում դիպուկահարներն առաջադրանքները կկատարեն միայնակ կամ զույգերով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի- Sputnik. Հարավային ռազմական օկրուգի դիպուկահարները մարտավարական զորավարժություններ են անցկացնում Հայաստանում ` «Կամխուդ» զորավարժարանում: Զինծառայողները մշակում են բարձր լեռնային կլիմայական պայմաններում ողջ մնալու գործողությունները, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը:

Զորավարժությունների ընթացքում դիպուկահարները առաջադրանքները կկատարեն միայնակ կամ զույգերով` քողարկված գործողություններ իրականացնելով լեռնային տեղանքում և քաղաքում:

Նշվում է, որ ռազմական մարզումները կավարտվեն տեղանքում կողմնորոշվելու, ականապայթյունային արգելափակոցների գոտիների հաղթահարման, հետախուզության և թիրախները բացահայտելու, պայմանական հակառակորդին ոչնչացնելու, 600-1200 մետր հեռավորությունից թիրախներին կրակելու նորմատիվներով:

53