Весенние встречи МВФ и ВБ

Անցած տարիների ընթացքում ՀԲ-ն նախատեսել է մի շարք ծրագրեր, որոնց իրականացումը Հայաստանում մոտ 700 մլն ԱՄՆ դոլար կարժենա

93
Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ ՀԲ-ն և Զարգացման միջազգային ասոցիացիան հայկական կողմին 2,158 մլրդ դոլար են տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի- Sputnik. «Անցած տարիների ընթացքում Համաշխարհային բանկն արդեն նախատեսել է մի շարք ծրագրեր, որոնց իրականացումը Հայաստանում մոտ 700 մլն ԱՄՆ դոլար կարժենա»,- երեքշաբթի հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ Հայաստանի երկար տարիների համագործակցությունը և կարևորել բանկի դերը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ Համաշխարհային բանկը Հայաստանում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն ներդրումային ծրագրեր ֆինանսավորող, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող գործընկեր:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ ՀԲ-ի գործընկերության ռազմավարության ներկայիս ծրագրի իրականացման ընթացքը, անդրադարձել նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններին, միջնաժամկետ կայուն տնտեսական աճի համար անհարժեշտ հիմքերի ապահովման խնդիրներին՝ այդ տեսանկյունից կարևորելով ՀԲ-ի դերակատարումը՝ պետություն-մասնավոր հատված մոդելի ներքո մասնավոր ներդրումների խթանմանն աջակցելու գործում:

Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ ՀԲ-ն և Զարգացման միջազգային ասոցիացիան հայկական կողմին 2,158 մլրդ դոլար են տրամադրել:

93