Лидер группы System of a down Серж Танкян

Սերժ Թանկյանի կիթառը կվաճառվի աճուրդում

130
(Թարմացված է 13:34 21.10.2015)
Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը աճուրդի է հանվել 10 հազար դոլար մեկնարկային գնով

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի —  Sputnik. Աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի կիթառը, որով նա նվագել է System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) շրջագայության ընթացքում, աճուրդի է հանվել 10 հազար դոլար մեկնարկային գնով: Այս մասին հայտնում է yerkir.am կայքը:

Կիթառը, որի վրա ստորագրել է ամբողջ System of a Down խումբը, նվիրաբերվել է «Օրրան»-ի մանկական կենտրոնին», իսկ գումարը կփոխանցվի Հայաստանի կարիքավոր երեխաներին:

Թանկյանն այդ կիթառով նվագել է Երևանում, Լոս Անջելեսում, Մոսկվայում և այլ քաղաքներում:

Աճուրդը կկայանա նոյեմբերի 8-ին Գլենդեյլում:

130