Армянский сиротский приют в Стамбуле

Ստամբուլի «Քամփ Արմեն» որբանոցի համար պայքարում է մոտ 1500 մարդ

137
(Թարմացված է 12:58 18.10.2015)
Ճամբարի շինությունը երեք ամիս շարունակ 8-12 տարեկան երեխաների շնորհիվ է կառուցվել: Նրանք են շինության հիմքը փորել, ափից ավազ բերել, անապատի նմանվող հողատարածքում սածիլներ են տնկել ու այն անվանակոչել իրենց անուններով

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի– Sputnik. Ստամբուլի Թուզլա թաղամասում է գտնվում «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցը: Այնտեղ մուտք գործելու պահին անմիջապես աչք են զարնում շինության պատերին և լուսամուտների ապակիներին փակցված լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են հայ որբերն իրենց ուժերով կառուցել որբանոցը, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակից Արմենուհի Գրիգորյանը:

Սա սոսկ որբանոցի շենք չի եղել. այս պատերի մեջ մի ամբողջ ազգի պատմություն է ամփոփված: Այս տարի Ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի արարողություններից հետո` ապրիլի 24–ից մի քանի օր անց, լուր տարածվեց, որ թուրքական իշխանությունը ցանկանում է հայկական համայնքից վերցնել այս կենտրոնը և տեղում շքեղ առանձնատներ կառուցել:

Մայիսի 6-ին տեղի ունեցավ թուրք ազգայնականների առաջին հարձակումը, որն էլ պատճառ դարձավ, որ «Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամներն ու մտահոգ քաղաքացիները շենքի տարածքում օրուգիշեր հերթապահություն իրականացնեն`««Քամփ Արմենի» համար դիմադրություն» կարգախոսով:

Պայքարին միացել էր ընդհանուր առմամբ ավելի քան 1500 ակտիվ քաղաքացի: Հերթապահությանը ընթացքում թուրք ազգայնականները երկու անգամ հարձակում իրականացրին, սակայն դա ամենևին էլ չհուսահատեցրեց պայքարողներին, և նրանք շարունակեցին իրենց պայքարը` պնդելով, որ որբանոցը հայերի սեփականությունն է:

Молодые люди разных национальностей, борющиеся за сохранение армянского сиротского приюта в Стамбуле
© Sputnik / Арменуи Григорян
«Քամփ Արմեն» որբանոցի համար պայքարում են տարբեր ազգերի մարդիկ


Իսկ ինչպե՞ս «Քամպ Արմենը» դարձավ հայերի սեփականությունը: Թերթելով պատմության էջերը` կարդում ենք: «1962թ.-ին Գեդիկփաշա հայ բողոքական եկեղեցու և կրթարանի հիմնադրամը, ստանալով անհրաժեշտ թույլտվությունը և վճարելով նախատեսված գինը, գնել է նշված հողատարածքը»:

Ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ հանրապետական Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հիմնադրամները գույք ձեռք բերելու իրավունք են ունեցել, սակայն 1974թ.-ին որոշում է ընդունվել, որ հիմնադրամները զրկվում են այդ իրավունքներից և 1936թ.-ից մինչև 1974թ.-ը ձեռք բերված գույքը պետք է վերադարձվի նախկին տերերին կամ պետությանը։ 1962թ.–ին, նախատեսված գումարը վճարելով, «Քամփ Արմենը» ևս անվճար վերադարձվել է նախկին տիրոջը:

Իսկ ահա 2011թ.–ին Թուրքիայում օրենք ընդունվեց, որ 1936թ.–ին բռնագրավված եկեղեցապատկան գույքը պետք է վերադարձվի ազգային փոքրամասնություններին: Սակայն «Քամփ Արմենը» ներառված չէ վերադարձվող գույքի ցանկում, քանի որ պետությունը որբանոցը վաճառել է մի մասնավոր մարդու, որն էլ իր հերթին է վաճառել, և արդյունքում շենքը վաճառվել է 7 անգամ: Հիմա էլ պահանջում են բողոքավորներից վճարել գումարը ու հետ ստանալ որբանոցը, բայց` քառասուն տարով:

Պայքարող երիտասարդները մեկ առ մեկ ցույց են տալիս այն լուսանկարները, որոնցում պատկերված են հայ որբերը, ներկայացնում են շենքի կառուցման պատմությունը: Ճամբարի շինությունը երեք ամիս շարունակ 8-12 տարեկան երեխաների շնորհիվ է կառուցվել: Նրանք են շինության հիմքը փորել, ափից ավազ բերել: Անապատի նմանվող հողատարածքում սածիլներ են տնկել ու այն անվանակոչել իրենց անուններով:

Армянский сиротский приют в Стамбуле
© Sputnik / Арменуи Григорян
Ստամբուլի հայկական որբանոցը


Մի առիթով «Ակոս» թերթի լուսահոգի խմբագիր Հրանտ Դինքը, ով նաև այս որբանոցի սան է եղել, ասել է, որ որբ ու աղքատ երեխաները նախ իրենց համար տուն ստեղծեցին, հետո` մի ամբողջ քաղաքականություն: Մեր այցելության պահին «Քամփ Արմենը» դարձյալ մարդաշատ էր: Հերթապահություն իրականացնողներին միացել էր նաև Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր հայազգի Գարո Բալյանը: Մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց` պայքարը հայկական որբանոցի վերադարձի համար շարունակվելու է:

Նշենք, որ որբանոցի համար պայքարում են ոչ միայն տեղի հայերը, այլև նրանց միացած քրդերը, թուրքերը, հույները։


«1980թ.-ից Հրանտ Դինքը և Ռաքել Դինքը մեծ ջանքեր են գործադրել որբանոցը պահելու համար: Եվ եթե այսօր Հրանտ Դինքը ողջ լիներ, ապա հնարավոր է` որբանոցը այլ ճակատագիր ունենար: Մայիսի վեցին, երբ տեղի ունեցավ առաջին հարձակումը, մեր կողքին բազմաթիվ մարդիկ հավաքվեցին` Թուզլայի համայնքի ղեկավարությունը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն ու պարզապես մտահոգված անձինք: Մենք մինչև վերջ պայքարելու ենք և պայքարելու են այնքան ժամանակ, մինչև պայքարը կտա իր արդյունքները: Այժմ սպասում ենք Թուրքիայում տեղի ունենալիք ընտրությունների արդյունքներին, այն հույսով, որ որբանոցի հարցը նույնպես լուծում կստանա»,- ասում են պայքարողները:

Армянский сиротский приют в Стамбуле
© Sputnik / Арменуи Григорян
Ստամբուլի հայկական որբանոցը


Որբանոցում անցկացրած երկու օրերի ընթացքում ականատես եղա, թե ինչպես  սեղանի շուրջ, կողք –կողքի էին հավաքվում տարբեր ազգերի երիտասարդներ, քանի որ այդ պահին նրանց միավորում էր մեկ գաղափար` պայքար հանուն արդարության:

Հերթապահություն իրականացնող երիտասարդները գրեթե ամեն օր հյուրեր էին ունենում. գալիս էին քաջալերելու և խորհուրդներ տալու: Թուզլայի շրջանի ղեկավարն առաջին իսկ օրվանից երիտասարդների կողքին էր: Իսկ մեր այցելության պահին նա պատրաստում էր այդ օրվա կերակուրը: Հետո ավելի ուշ` արդեն սեղանի շուրջ, տարբեր ազգերի երաժշտություն էր հնչում, բայց գերակշիռ մասը կազմում էին հայկական ազգային ազատագրական երգերը:

137
Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»

295
(Թարմացված է 10:01 03.03.2021)
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմային։ Թերթի տեղեկություններով` Օնիկ Գասպարյանը վերջին օրերին գիշերել է ՊՆ գլխավոր շտաբում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։

Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։

«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

295
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Իշխանության հիերարխիան Հայաստանում
Իշխանությունը մտադիր է Գլխավոր շտաբը մտցնել ՊՆ կազմի մեջ. Մարուքյան
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

9
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

9
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Полиция у офиса банка. Архивное фото

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

0
Ռուսաստանի հայերի միությունն ամեն ինչ անում է հայ երիտասարդի ողբերգական մահից հետո սադրանքներից խուսափելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:

Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։

«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։

Ռուսաստանի հայերի միությունում կարծում են, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա նա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:

«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:

Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

 

0