00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սասունցի Դավիթ» և Երվանդ Քոչար. երկու բարդ ճակատագիր

© Sputnik / Karen YepremyanПамятник Давиду Сасунскому в Ереване
Памятник Давиду Сасунскому в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կես դարից ավել է, ինչ Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշն է դարձել Սասունցի Դավիթը

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի– Sputnik. Մեծ քաղաքների բախտը բերում է, երբ նրանք խորհրդանիշ են ունենում։ Վառ օրինակ է Փարիզն իր Էյֆելյան աշտարակով, Սանկտ Պետերբուրգը` Պյոտր առաջինի արձանով։

Կես դարից ավել է, ինչ Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշն է դարձել Սասունցի Դավիթը։ Էպոսի հերոսը հզոր և ուժեղ կերպար է, որը դարձել է հայ ժողովրդի անմահության մարմնացումը, մի կերպար, որը երկար ժամանակ ստեղծում էր քանդակագործ Երվանդ Քոչարը։ Անսանձ, Վարպետի հոգին զավթած, 1939 թվականից մինչև 1959 թվականը Քոչարին հանգիստ չտվող մի կերպար…


«Իրական արարումը նման է գինու։ Հայրենի հողից սնվող խաղողը հասունանում է արևի ճառագայթների տակ, հետո այն ճզմում են և տեղավորում մառանում։ Հետո արդեն գինին ըմբոշխնում են սիրո, ծննդի, հաջողության, տխրության ու վշտի սեղաններին։ Համեղ գինին տարածվում է ողջ աշխարհում, զարդարում սեղանները… Իրական ստեղծագործությունը նման է գինու», – սա Քոչարի խոսքերն են։


15-ամյա պատանու կարողությունները նկատեց Էջմիածնի Ներսիսյան վարժարանի նկարչության ուսուցիչ Հարություն Շիմշինյանը։ Նրա խորհրդով Երվանդը դարձավ Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցի սան, որտեղ սովորեց դասական նկարչության հիմունքները, սակայն մինչև կյանքի վերջը չկորցրեց ինքնարտահայտման մշտական ձգտման և նորը սովորելու ցանկությունը։

Տասներեք տարի շարունակ նա անդադար ցուցահանդեսների էր մասնակցում հայտնի նկարիչների հետ` Պիկասո, Լեժե, Կանդինսկի, Միրո, Դիլանո… Եվ շատ շուտով ստեղծեց պլաստիկ-նկարչական նոր արտահայտչաձև` «Տարածական նկարչությունը» (Peinture dans l’espace), որը ներառում է ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափում։

Եվրոպական գեղարվեստական միտքը բնորոշում տվեց արվեստագետին. «Նա մեկն է նրանցից, ովքեր մի քանի տարում շուռ են տալիս աշխարհը և ամբողջությամբ փոխում ժամանակակից արվեստի մասին պատկերացումը…»

Քոչարը գնում էր դեպի համաշխարհային ճանաչում, սակայն 1936 թվականին հայ հայրենադարձների առաջին քարավանի հետ վերադարձավ հայրենիք` իրականացնելով Չարենցի պատգամը. «Դու պետք է վեր խոյանաս Հայաստանում, ինչպես Էյֆելյան աշտարակը` Փարիզում»։ Քոչարն իր հետ ուժ ու հույս էր բերում, սակայն պարզվեց, որ 30 տարով հայտնվելու է սոցիալիզմի քարե պատերի արանքում։

Նկարչի կյանքի «խորհրդային» շրջանը տարբերվելու էր փարիզյանից, ու թեև հայտնվելու էր վախի ու հալածանքների ժամանակաշրջանում, այդուհանդերձ կյանքի այս փուլը նույնպես չէր զիջելու իր գունեղությամբ։

© Sputnik / А. Экекян / Անցնել մեդիապահոցԵրվանդ Քոչարը աշխատանքի պահին
Художник Ерванд Кочар у полотна Ужасы войны - Sputnik Արմենիա
Երվանդ Քոչարը աշխատանքի պահին


Նրան մեղադրեցին ֆորմալիզմի մեջ, ինչը հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» պիտակին։ Իսկ նա շարունակում էր կերտել, ստեղծել դիմանկարներ, նատյուրմորտներ, ժանրային կոմպոզիցիաներ։ Նրա աշխատանքները զարդարում են Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանը, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը և Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանը, Երևանի Ազգային պատկերասրահը։

Փարիզում են մնացել նրա բազմաթիվ ստեղծագործությունները, որոնք նրա կնոջ` Մելինե Օհանյանի ջանքերի շնորհիվ 1955 թվականին ցուցադրվեցին Փարիզում։ Սա նկարչի աշխատանքների փարիզյան երկրորդ ցուցահանդեսն էր լինելու։ Մելինեն ամուսնու փառքի համար անում էր ամեն ինչ։ Երազում էր, որ ամուսինը Փարիզ վերադառնա, սակայն երկաթե վարագույրն ընդմիշտ փակեց նրա ճանապարհը դեպի սիրելի Փարիզ։

«Արվեստում հնարավոր չէ առանց խոչընդոտների»,– գրել է նա։ Եվ դժվարություններն ավելացնում էին նրա եռանդը, վերածվում քանդակների։ Հենց այս ժամանակաշրջանում ստեղծվեցին «Զվարթնոցի արծիվը», «Մելանխոլիան», «Կիբեռնետիկայի մուսան», «Վարդան Մամիկոնյանը»։

Նրա 20 տարվա աշխատանքի գլուխգործոցն ու գագաթնակետը դարձավ «Սասունցի Դավիթը»։ Այս աշխատանքի համար նա 1961 թվականին արժանացավ Պետական պարգևի, 1956 թվականին դարձավ Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ` 1976 թվականին։

«Սասունցի Դավթի» ճակատագիրը նույնքան բարդ էր, որքան հեղինակինը։ Քոչարին առաջարկեցին քանդակը ստեղծել 1939 թվականին` էպոսի 1000-ամյակից մեկուկես ամիս առաջ։ Այսպիսի մոնումենտալ արձան ստեղծելը այդքան կարճ ժամանակահատվածում անիրական էր թվում, սակայն Քոչարն արձանի գիպսե տարբերակը կերտեց ընդամենը 18 օրում, իսկ 1941 թվականի ամռանը ձերբակալվեց «Սասունցի Դավթի թուրն ուղղված է դեպի բարեկամ Թուրքիա» մեղադրանքով։ Քոչարը բանտում անցկացրեց երկու տարի։

© Sputnik / Карен ЕпремянՍասունցի Դավթի արձանը Երևանում
Памятник Давиду Сасунскому в Ереване - Sputnik Արմենիա
Սասունցի Դավթի արձանը Երևանում


1965 թվականին Երևանում կազմակերպվեց առաջին անհատական ցուցահանդեսը, 1975 թվականին մայրաքաղաքում տեղադրվեց նրա նոր աշխատանքը` Վարդան Մամիկոնյանի արձանը։

1984 թվականին Երևանի կենտրոնում բացվեց Երվանդ Քոչարի ցուցահանդեսը և ուխտատեղի դարձավ Հայաստան եկողների համար։

Երևանի հնաբնակներից շատերը հիշում են Վարպետի ոչ այնքան բարձր հասակը, ձեռնափայտն ու սիգարը, ալեհեր մազերն ու խորաթափանց կապույտ աչքերը, հայացքը, որ մարդկանց հոգիներ էր թափանցում։ Նա սիրում էր կանգ առնել, սևեռուն և մտազբաղ հայացքով հմայվել հատկապես գեղեցիկ կանանցով։ Այնքա՛ն լավ էր կարողանում գնահատել գեղեցկությունը։ Ժամերով կարող էր նստել Կոնսերվատորիայի պուրակում, շուրջը սփռել իր փիլիսոփայությունն ու էսթետիկան, սիգարի հրաշալի բույրը…

Նրա արվեստի, դիտարկումների, արտահայտությունների, իմաստության և գաղտնիքների բացահայտումը դեռ առջևում է։

Սվետլանա Ավագյան

Լրահոս
0