Ситуация в Сирии

Փորձագետ. Արևմուտքը կփորձի Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել

568
Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանի խոսքով` տարածաշրջանում և հատկապես Սիրիայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ինչը նոր աշխարհակարգի հաստատման կհանգեցնի

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Spuntik. Սիրիայում զինված հակամարտության ֆոնին Արևմուտքը կփորձի Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ, կարծում է Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

«Դատեք ինքներդ, երբ Ռուսաստանի ՌՕՈւ–ն խախտեց Թուրքիայի օդային տարածքը, ի պատասխան դրան խախտվեց Հայաստանի օդային տարածքը», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բոշյանը։

Հոկտեմբերի 6-ին և 7-ին Թուրքիայի ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային տարածքը Արմավիրի շրջանում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալների համաձայն, թուրքական կողմը միջադեպը բացատրել է վատ եղանակային պայմաններով։

Բոշյանի խոսքով, տարածաշրջանում և հատկապես Սիրիայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ինչը նոր աշխարհակարգի հաստատման կհանգեցնի ։ «Ռուսաստանը և նրա ռազմավարական գործընկերները միանգամայն այլ կարգավիճակ ձեռք կբերեն», – կարծում է նա։

Բոշյանը դժվարացավ ասել` պատահակա՞ն է այն, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը համընկել է աշխարհի գլոբալ փոփոխությունների հետ

«Սրանից կփորձեն օգտվել որոշակի ուժեր, որպեսզի Հայաստանում ապակայունացնեն իրավիճակը», – կարծում է նա։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանի համաձայն, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին։

568