Музыкальный фестиваль Белые ночи Санкт-Петербурга

Էրոս Ռամազոտին առաջին անգամ հանդես կգա Երևանում

928
(Թարմացված է 21:35 12.10.2015)
Համերգը տեղի է ունենալու «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Ռոմանտիկ բալլադի արքա, իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտին«Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում միակ համերգով առաջին անգամ ելույթ կունենա Երևանում,  Spuntik Արմենիային հայտնեցին կազմակերպիչները։

Համերգը տեղի կունենա 2016 թվականին ապրիլի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Էրոս Ռամազոտին համաշխարհային ճանաչում է ստացել որպես իրական զգացմունքներով և հույզերով լի երգերի ամենաանկեղծ կատարող։

Ռամազոտիի երգերը բազմիցս եղել են Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Շվեդիայի և Եվրոպայի ու աշխարհի շատ երկրների երաժշտական վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականներում ։ Նա հանդես է գալիս աշխարհի տարբեր հեղինակավոր հարթակներում, նրա սկավառակները վաճառվում են միլիոնավոր օրինակներով, նա բազմաթիվ հեղինակավոր երաժշտական մրցանակների և պարգևների դափնեկիր է։ Նա համագործակցում է այնպիսի մեծության աստղերի հետ, ինչպիսիք են Շերը, Թինա Թորները, Անդրեա Բոչելին, Անասթեյշան, Ռիկի Մարտինը, Ադրիանո Չելենտանոն։ Նա աշխատել է այնպիսի ականավոր վարպետների հետ, ինչպիսին է Լուչիանո Պավարոտին և Ջո Կոկերը։

928